Ընկերություններ և հիմնարկ-ձեռնարկություններ


header

«Մշկավանք» ՍՊԸ

Տնօրենը
Ռաֆիկ Եսայան
Հիմնադրման ժամանակը
05-09-2008
Աշխատակազմը
4
Առաջիկա պլաններն ու նպատակները
Համայնքային անտառների պահպանության ապահովում, գիտականորեն հիմնավորված անտառաշինական աշխատանքների իրականացում, ՍՊԸ-ի գործունեության ակտիվացում
Հասցե
ՀՀ, Տավուշի մարզ, Կողբ
Հեռախոսահամար
094-00-55-91

«Կողբաքար» ՍՊԸ

Տնօրեն
Մերուժան Փաշիկյան
Ստեղծման ժամանակը
20-02-2000
Աշխատակազմի քանակը
2
Գործունեությունը
Հանքարդյունահանում, ավազակավիճային խառնուրդի (գրավիլ) արդյունահանում
Ձեռքբերումներ
Հանքավայրի ուսումնասիրություն, յուրացում
Առաջիկա պլաններն ու նպատակները
Նոր տեխնիկայի ներդնում, հանքավայրերի ընդլայնում, բարելավում:
Հասցե - Տավուշի մարզ, գյուղ Կողբ
Հեռախոսահամար - 0-266-5-33-11

«ՇուՇ» ՍՊԸ

Ստեղծվել է 1986 թվականին, Կողբ գյուղում, Տնօրենն է Կարապետ Հայկազի Ղուլիջանյանը: ՍՊԸ-ն զբաղվում փայտի վերամշակմամբ և կահույքի պատրաստմամբ, բնական փայտից: Աշխատակազմը բաղկացած է 4 հոգուց:

Հասցեն, հեռախոսահամարը
Տավուշի մարզ, գյուղ Կողբ, հեռ. 0 266 5-32-98

«Լևոն Բեջանյան» Ա/Ձ

«Լևոն Բեջանյան» Ա/Ձ-ը իր գործունեությունը սկսել է 2002 թվականին, Տավուշի մարզի Այրում համայնքում: Ձեռնարկությունը հայտնի է ֆելզիտի եւ բազալտի քարի վերամշակման բնագավառում: Լևոն Բեջանյանը ծնվել է 1954 թվականի հոկտեմբերի 10-ին, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Կողբ գյուղում: 1960–1970թթ. սովորել է Կողբի միջնակարգ դպրոցում: 1975թ-ից ընդունվել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը, լեռնային մետալուրգիայի բաժինը: Մասնագիտությամբ ինժեներ-շինարար է: Ներկայումս կազմակերպությունը զբաղվում է հետևյալ արտադրություններով. բազալտե քարաբլոկների արտադրություն, ֆելզիտե քարաբլոկների արտադրություն, բազալտե քարաթերթիկների արտադրություն ֆելզիտե քարաթերթիկների արտադրություն: Ապագա պլաններում են. մեծացնել բազալտի եւ ֆելզիտի վերամշակման գործունեությունը և հասնել տարեկան 100000-120000 ք/մ քարի արդյունահանման եւ վերամշակման համար:

Ներկայումս կազմակերպությունը զբաղվում է ճանապարհաշինական աշխատանքներով, պեմզաբլոկների արտադրությամբ, Վրացական Փոթի նավահանգստից Հայստան, Հայաստանից Փոթի նավահանգիստ, Ռուսաստանից Հայաստան, Հայաստանից Ռուսաստան բեռնափոխադրումներով:

Հեռախոսահամար
374-91-93-98-68

«Արմեն Յարալյան» Ա/Ձ

Արմեն Յարալյանը ծնվել է 1935թ-ին` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Կողբ գյուղում: 1954թ–ին ընդունվել է Երեւանի Զովետ ինստիտուտի անասնաբուժական ֆակուլտետը: Մասնագիտությամբ տեխնիկ-ինժեներ է: Կազմակերպությունը ունի հմուտ աշխատակազմ:

Ներկայումս կազմակերպությունը զբաղվում է ճանապարհաշինական աշխատանքներով, պեմզաբլոկների արտադրությամբ, Վրացական Փոթի նավահանգստից Հայստան, Հայաստանից Փոթի նավահանգիստ, Ռուսաստանից Հայաստան, Հայաստանից Ռուսաստան բեռնափոխադրումներով:

Մեծացնել Բեռնափոխադրումների ծավալները (մեկ տարվա կտրվածքով 100000 տ - 200000 տ բեռ):

Հեռախոսահամար
0-91-53-32-23, 0-266-5-20-80


ԱՁ Ժիրայր Նասիբյան

Ժիրայր Նասիբյանը ծնվել է 1946թ.:

Ընկերությունը հիմնադրվել է 2002թ., արտադրվում են ոչ ոգելից խմիչքներ (լիմոնադներ, բնական հյութեր, վայրի հատապտուղների և մրգերի կոնսերվացիա և այլն):

Հեռախոսահամար - 093829971

Էջը թարմացվելու է ժամանակի ընթացքում:



↑ Վերև
Հաջորդ էջը:Կազմակերպություններ
Նախորդ էջը:Սպորտ