Արդեն ընթացող և նախապատրաստվող ծրագրեր


  • «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրով կառուցվելու է ոռոգման ջրի ներքին ցանցի 3 ջրատար:
  • «Գյուղական տարածքներ» տնտեսական զարգացման ծրագրով կասֆալտապատվի 3.5 կմ երկարությամբ ներհամայնքային ճանապարհ: Նախատեսվում է ասֆալտապատել Ավագի Ձոր – Թեղանց Փոս, Գյուղամեջ - կենտրոնական գերեզմանատուն տանող փողոցները:
  • Սոց. ներդրումների հիմնադրամի և համայնքի միջոցներով հիմնովին վերակառուցվելու է գյուղի խմելու ջրի ներքին ցանցը:
  • Խմելու ջրի Բովեր - Թեղանց փոս ջրագծի կառուցում:
  • Մշկավանք - Կողբ խմելու ջրի ջրագծի կառուցում:
  • Խլագոմ - Կողբ  ոռոգման ջրագծի վերջնամասում կառուցել 8000 խոր.մ. տարողությամբ ջրամբար:
  • Գիշերային լուսավորության ներքին ցանցի ընդլայնում:
  • Մասնագիտացված աղբահան մեքենայի ձեռքբերում:
  • Թիվ 2 մանկապարտեզի, 1-ին, 2-րդ և 3-րդ մասնաշենքերի վերանորոգում:
  • Զբոսայգու և հանգստի գոտու կառուցում:
  • Ավարտուն տեսքի հասցնել «Փյունիկ» ճամբարի գլխավոր մասնաշենքը և ընդլայնել ճամբարի գործունեությունը:
  • Գյուղի ներսում գործող երթուղային միկրոավտոբուսի համար կանգառների կառուցում:
  • Երաժշտական դպրոցի հարակից տարածքում համերգային դահլիճի կառուցում:
  • Թիվ 2 դպրոցի մարզադաշտի բարեկարգում և ցանկապատում:
  • Գյուղի երկու մուտքերում կառուցել Կողբը խորհրդանշող կոթողներ:
  • Կազմակերպել և ավանդական դարձնել Կողբի օրը:
Միասին շարունակենք սկսած գործը...



↑ Վերև
Հաջորդ էջը:Կրթություն
Նախորդ էջը:Համայնքում կատարված աշխատանքները