Համայնքում կատարված աշխատանքները


Համայնքում կատարված աշխատանքներ. 2005թ. հոկտեմբեր – 2008թ. հոկտեմբեր

  • Կողբ-Բերդավան ճանապարհահատվածի քարե պատնեշի կառուցում՝ 350 մ. երկարությամբ:
  • Գյուղապետարանի շենքի կապիտալ վերանորոգում,  նոր գույքի ձեռքբերում:
  • Նորոգվել են երեք կամուրջներ (ա. Ղուլնանց կամուրջ, բ. թիվ 1 մանկապարտեզի մոտակա կամուրջ, գ. Ճալու կամուրջի հիմնական վերանորոգում):
  • Գյուղում պարբերաբար կատարվում է աղբահանություն:
  • Ճանապարհաշինություն (ա. 160 մ. երկարությամբ ասֆալտապատում գյուղի ներսում: բ. Պարբերաբար՝ աշնանը և գարնանը կատարվել են խճապատման և փոսալցման աշխատանքներ, գ. Հիմնովին վերականգնվել է Կողբ-Նոյեմբերյան ավտոկանգառը):
  • Կողբի կենտրոնական գերեզմանատանը անց է կացվել հոսանքագիծ, կառուցվել են նոր դարավանդներ, ճանապարհները խճապատվել են:
  • Ծառատունկ է կատարվել թիվ 2 դպրոցի և «Փյունիկ» ճամբարի հարակից տարածքներում:
  • Գազաֆիկացում (ա. տարեցների ակումբի գազաֆիկացում (ԲՀԿ-ի աջակցությամբ), բ. Թեղանց Փոսի թաղամասի գազաֆիկացում, գ. թիվ 1 մանկապարտեզի գազաֆիկացում, դ. թիվ 2 մանկապարտեզի գազաֆիկացում (ԲՀԿ-ի աջակցությամբ), ե. Նորաշեն թաղամասի գազաֆիկացում (ԲՀԿ-ի աջակցությամբ):
  • Ջրագծեր (ա. Պարբերաբար վերանորոգվել են Դուքանաձոր և Սառնաղբյուր-Բլդան ջրագծերը, բ. Մեծ աշխատանք է տարվել Սալերք-Կողբ խմելու ջրի ջրագծի վրա, որը սպասարկում է Բերդաղ և Ղաշխանց թաղամասերը, գ. Հիմնովին վերանորոգվել է Վարդիգյուղ-Կողբ խմելու ջրի ջրագիծը, դ. Մեծ աշխատանք է կատարվել Թեղանց Փոս թաղամասի խմելու ջրի ջրագծի և ջրամբարի վերանորոգման համար):
  • Հանրապետությունում Կողբը այն երեք համայնքներից մեկն է, որը պետական անտառների պաշարներից ձեռք է բերել համայնքային անտառի կառավարման իրավունք:
  • Խոշոր ցանքատարածքներ մշակող տնտեսավարողներին տրամադրվել է ցորենի և գարու սերմացու, թունաքիմիկատներ և պարարտանյութեր՝ մատչելի գներով:
  • Գյուղապետարանի և մեր հայրենակից Արտավազդ Սահակյանի համատեղ ջանքերով բազմիցս կազմակերպվել է ազգաբնակչության անվճար բուժսպասարկում:
  • Բնակչությանը պարբերաբար հումանիտար օգնություն է տրամադրվել, մասնավորապես՝ (ա. Իրականացվել է հագուստի բաշխում, բ. Հատուկ ուշադրություն է ցուցաբերվել անապահով ընտանիքներին, ծնողազուրկ և հաշմանդամ երեխաներին, պատերազմի և աշխատանքի վետերաններին, ինչպես նաև դպրոցներին և մանկապարտեզներին):
  • Կողբի թիվ 1 և թիվ 2 Դպրոցներ: Գյուղապետարանի աջակցությամբ ձեռք են բերվել. ա. ժամանակակից աշակերտական սեղաններ և նստարաններ, բ. Գիտահանրամատչելի գրականություն և մարզագույք, գ.  Գրենական պիտույքներ են բաշխվել դասարաններին, տրվել են նաև ծանրոցներ՝ ցածր դասարաններում,  դ. թիվ 1 դպրոցի հանդիսությունների դահլիճում կառուցվել է բեմահարթակ:
  • Կողբի թիվ 1 և թիվ 2 Մանկապարտեզներ: ա. ապահովվել են մշտական խմելու ջրով, բ. բաշխվել են նոր, փափուկ աթոռներ, սահարաններ, ճոճանակներ, խաղալիքներ և գրենական պիտույքներ, գ. լրացուցիչ տրվել է սննդամթերք՝ ծանրոցների տեսքով:
  • Երաժշտական դպրոց. ա. Տրամադրվել  են նոր, փափուկ աթոռներ, բ. աջակցություն է ցուցաբերվել դպրոցի սաներին և երգչախմբին՝ փառատոներին և մրցույթներին մասնակցելու համար:
  • Փյունիկ Ճամբար. ա. Վերջնականապես լուծվել է ճամբարի տարածքի և շենքի պատկանելիության հարցը. այլևս այն գտնվում է Կողբի գյուղապետարանի հաշվեկշռում: բ. Կողբի գյուղապետարանի և «Նոյ-Աստղ» ՀԿ-ի համագործակցությամբ ամռանը գործում է ճամբարը:
  • Կողբի մշակույթի կենտրոն. ա. գյուղապետարանի ֆինանսավորմամբ շարունակում է գործել թատրոնը, նաև ստեղծվել է տիկնիկային թատրոն, բ. կազմակերպվել են մեծարման  երեկոներ՝ նվիրված գյուղի  անվանի մարդկանց, համերգներ՝ շնորհաշատ կողբեցիների մասնակցությամբ: գ. մշտապես աջակցություն է ցուցաբերվել գեղարվեստի դպրոցի ցուցահանդեսների և պլեներների կազմակերպման գործին, դ. 2007թ. նոյեմբերին Երևանում առաջին անգամ կազմակերպվեց մեկշաբաթյա «Կողբի մշակույթի օրերը Երևանում» խորագրով միջոցառում, ե. ասֆալտապատվել և բարևկարգվել է մշակույթի կենտրոնի շենքի աստիճանահարթակը և առաջամասը, կառուցվել է թեքահարթակ հաշմանդամ այցելուների համար, զ. վերականգնվել է ջրամատակարարումը:
  • Սպորտ: Պարբերանար կազմակերպվել է ա. շախմատի, նարդու մրցաշարեր, բ. Վահրամ Աղաբաբյանի ամենամյա ֆուտբոլային հուշամրցաշար, գ. Սպորտլանդիաներ երկու դպրոցների միջև, դ. թեթև ատլետիկայի տարածաշրջանային դպրոցական մրցաշար, ե. գյուղում գործում են թաեքվանդոյի և ֆուտբոլի խմբակներ:
  • Վերականգնողական և բարեկարգման աշխատանքներ են տարվել Կողբից Մշկավանք տանող ճանապարհահատվածում:  

2008թ հոկտեմբեր

  • Համայնքի սեփականություն հանդիսացող 7.2 հա տարածքում կատարվել է վայրի պտղատու ծառերի անտառատնկում:
  • Ֆրանսիական «Առաքելություն Մանկություն» բարեգործական կազմակերպության աջակցությամբ հիմնովին վերանորոգվել և ժամանակակից գույքով կահավորվել է Կողբի թիվ 1 դպրոցը:
  • Ֆրանսիական «Առաքելություն Մանկություն» բարեգործական կազմակերպության կողմից Կողբում կառուցվել է «Արվեստի և արհեստի ուսումնական կենտրոն»:
  • Շահագործման է հանձնվել ոռոգման 1250մ. երկարությամբ նոր ջրագիծ «Հազարամյակների մարտահրավերներ» հիմնադրամի աջակցությամբ: Ոռոգման համակարգից կօգտվեն շուրջ 80 հա. հողատարածքներ և այգիներ:



↑ Վեր
Հաջորդ էջը:Արդեն ընթացող և նախապատրաստվող ծրագրեր
Նախորդ էջը:Կողբի գյուղապետարանը