Գիտություն
Անուշավան Մովսեսի Ազատյան
Կենսագրական տվյալներ
Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր
1925-2006թթ., Կողբ
Կրթություն
1946-1951թթ.- Երևանի գյուղատնտեսական ինստիտուտ, մեխանիզացիայի ֆակուլտետ:
Աշխատանքային գործունեություն
Գյուղատնտեսության բնագավառ:
1951թ.- Նոյեմբերյանի շրջանի մեքենատրակտորային կայան, արհեստանոցի վարիչ:
1952թ.- Նոյեմբերյանի մեքենատրակտորային կայանի տնօրեն` հետագայում «Հայգյուղտնտեխնիկայի» Նոյեմբերյանի շրջանային բաժանմունքի պետ:
1961թ.- ժողովրդական պատգամավորների Նոյեմբերյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ: Իր պաշտոնավարման ընթացքում` 1962-64թթ., աշխատել է նախ` Ալավերդու, ապա Նոյեմբերյանի կոլտնտեսային-սովխոզային տարածքային արտադրական վարչության պետ:
1963թ.- Ա. Ազատյանն ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր:
1965թ.- Հայաստանի գյուղատնտեսության նախարարություն, թռչնաբուծական արդյունաբերության գլխավոր վարչություն, պետի տեղակալ:
1983-1986թթ.- Հայաստանի գյուղատնտեսության նախարարություն, թռչնաբուծական արդյունաբերության գլխավոր վարչություն, վարչության պետ: Հենց այդ տարիներին Հայաստանում բուռն զարգացում ապրեց թռչնարդյունաբերությունը, կառուցվեցին բազմաթիվ թռչնաբուծական ֆաբրիկաներ, որում իր մեծ անձնական և մասնագիտական ավանդն ուներ նաև Ա. Ազատյանը:
Այլ տվյալներ
ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի նախկին պատգամավոր, վաստակավոր ճարտարագետ:
1943-45թթ.- Երկրորդ աշխարհամարտի տարիներին ծառայել է խորհրդային բանակում` որպես հրետանու հրամանատար:
Իր անձնանվեր գործունեության համար Ազատյանը պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով և բազմաթիվ այլ մեդալներով, արժանացել է «Վաստակավոր ճարտարագետ» պատվավոր կոչմանը:
↑ Վեր
Հաջորդ էջը:Բժիշկներ
Նախորդ էջը:Գիտություն