Գիտություն
Գագիկ Ղարագյոզյան
Կենսագրական տվյալներ
Կրթություն
1972-1977թթ.- Երևանի Պետական համալսարան, ֆիզիկայի ֆակուլտետ, բարձր էներգիաների և տարրական մասնիկների ֆիզիկոսի որակավորում:
Աշխատանքային գործունեություն
1977թ.- Երևանի Ֆիզիկայի ինստիսուտ /ԵրՖԻ/ Տիեզերական Ճառագայթների բաժին: Սկզբում` ավագ լաբորանտ, այնուհետև ինժեներ, կրտսեր գիտ-աշխատող և գիտ – աշխատող: Նույն բաժնում աշխատում է մինչև այժմ:
1991թ.-ից մինչև օրս աշխատում է Արագած բ/լ կայանում աշխատող <<ՄԱԿԵՏ - ԱՆԻ>> գիտասարքի վրա: 2000-2004թթ.-ԵրՖԻ Արագած բարձր-լեռնային /բ/լ/ գիտահետազոտական կայանի /3200մ/ պետ և լաբորատորիայի վարիչ:
Այլ տվյալներ
1990 թ.- Ֆիզ-մաթ. գիտությունների թեկնածու: 1990թ.-Պաշտպանել է ֆիզ-մաթ. գիտությունների թեկնածուի գիտական թեզ: Գիտական թեզի թեման <<Տիեզերական ճառագայթման նուկլոնների և պիոնների ոչ առաձգական փոխազդեցության կտրվածքի A- կախվածության որոշումը 0.5 – 10.0 ՏէՎ Էներգիայի տիրույթում>>: Այս գիտական թեզում` կատարված <<ՊԻՈՆ>> գիտասարքով, չափել է նուկլոնների և պիոնների ոչ առաձգական փոխազդեցության կտրվածքը Fe, Pb և C ատոմների միջուկների հետ և ստացել դրա կախումը միջուկների ատոմական թվից` A-ից:
2007թ.- Հայկական տեխնոլոգիական Ակադեմիայի Ակադեմիկոս, նախագահության անդամ:
2009թ.-Հայաստանի Գիտատեխնոլոգիական Ակադեմիայի Ակադեմիկոս:
2012թ.- Պարգևատրվել է նորագույն տեխնոլոգիաների և հայտնագործությունների 2012թ. Միջազգային կոնֆերանսի Արծաթե մեդալով /Թայվան 2012թ, Թայ-Փեյ/:
2012թ.- «Նոր Ժամանակներ» Հայտնագործությունների և նորագույն տեխնոլոգիաների VIII Միջազգային սալոնի Ոսկե մեդալով /Սեվաստոպոլ, Ուկրաինա/:
54 գիտական աշխատանքների հեղինակ:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու որդի
Հասցե` ք. Երևան Հալաբյան փ. 22բ, բն. 36, հեռ. (+374 10) 35-31-93, (+374 93) 41-84-17
էլ. փոստ` gagik@yerphi.am, gagik_gh@yahoo.com http://crdlx5.yerphi.am
↑ Վեր
Հաջորդ էջը:Բժիշկներ
Նախորդ էջը:Գիտություն