Գիտություն


Վիգեն Ավագյան

Կենսագրական տվյալներ

Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր

04.08.1941թ.-18.12.1998թ., Կողբ

Կրթություն

1949-1959թթ.- Կողբի միջնակարգ դպրոց

1959-1964թթ.- Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտ, պատմա-լեզվագրական ֆակուլտետ։

Աշխատանքային գործունեություն

1964-1967թթ.- Նոյեմբերյանի շրջանի Բագրատաշեն (Դեբեդաշեն) ավանի միջնակարգ դպրոցում` որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։

1967-1968թթ.- 1967թ.-ից հանդիսանում է Երևանի պետական համալսարանի երիտասարդ գիտաշխատող, իսկ 1968թ.-ին՝ կառուցվածքային լեզվաբանության գիտահետազոտական խմբում՝ իբրև կրտսեր գիտաշխատող և, զուգահեռաբար, արդի հայերեն դասավանդել բանասիրական ֆակուլտետի ռուսական բաժնում։

1971-1973թթ.-  Տեղափոխվել է ՀՀ ԳԱԱ հիմնակազմ (ֆունդամենտալ) գրադարան և վարել համաբարբառների բաժնի վարիչի պաշտոնը։

1973-1977թթ.- 1973թ.-ին աշխատանքի է հրավիրվել Ուսուցիչների կատարելագործման հանրապետական ինստիտուտ՝ որպես երեկոյան դպրոցների բաժնի ղեկավար։ Նույն թվականին աշխատանքի է անցել Վանաձորի մանկավարժական ինստիտուտում և մինչև 1977 թվականը եղել այդ բուհի հայոց լեզվի ամբիոնի ավագ դասախոս։

1988-1989թթ.- Նշանակվել է ՀՀ Ժողովրդական կրթության նախարարության ծրագրամեթոդական բաժնի պետ։

1989-1998թթ.- Աշխատել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնում՝ որպես հայոց լեզվի դասախոս։

Այլ տվյալներ

1972թ.- Պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` ՙԺամանակակից հայերենի եղանակավորիչ բառերը՚  թեմայով` ստանալով բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

1987թ.- Մոսկվայի բարձրագույն որակավորման հանձնաժողովը շնորհել է ավագ գիտաշխատողի կոչում։ 

1977-1979թթ.- Հանրապետական հեռուստատեսությամբ և ռադիոյով վարել է «Զրույցներ հայոց լեզվի մասին» հաղորդաշարը, հիմնադրել և ղեկավարել է «Սովորենք ճիշտ խոսել, ճիշտ գրել» 
հոդվածաշարերը մասնագիտական, մանկավարժական հանդեսներում։ 1996 թ.-ին գիտնականին շնորհվեց մանկավարժական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ Վիգեն Ավագյանը 16 գրքի (որոնցից 7-ը` դպրոցական դասագրքեր) և մոտ 150 մասնագիտական հոդվածների հեղինակ է։

Անձնական տվյալներ

Ունի մեկ որդի և մեկ դուստր, վեց թոռ:

Վիքիպեդի 

Մամուլ- 29.09.2011թ. Հայոց լեզվի նվիրյալը, Վ. Ավագյանի հիշատակին, Լեւոն Ջավախյան




↑ Վեր
Հաջորդ էջը:Բժիշկներ
Նախորդ էջը:Գիտություն