Կողբի նորություններ


Տեղեկություններ կայքի վերաբերյալ

2010-03-20

Կայքի հարգելի այցելուներ, կայքում կատարվել են մի շարք  աշխատանքներ, որոնց մասին ցանկանում ենք տեղեկացնել Ձեզ: Սկսեցինք.

  1. Այսուհետ կայքում ինչ-որ բան որոնելիս գրելու հետ զուգահեռ կհայտնվեն հուշումներ, որոնց օգնությամբ կարող եք ավելի արագ գտնել որոնվող նյութը:
  2. Փոխվել է եղանակի տեսության ցուցադրման ձևը: Այն թարմանում է ամեն օր՝ համաձայն Meteo-TV-ից ստացվող տվյալների:
  3. Նորացվել է լուսանկարների ցուցադրման ձևը: Հիմա կարող եք նայել լուսանկարներն՝ առանց սպասելու դրանց բեռնավորմանը՝ այսինքն մի նկարը նայելու ընթացքում ավտոմատ կերպով բեռնավորվում են հերթականությամբ հաջորդ և նախորդ  լուսանկարները:
  4. Նրանք, ովքեր կցանկանան օգտագործել կայքի լուսանկարները, կարող են դրանք բեռնավորել մեծ չափսերով՝ հետևյալ հղմամբ Բեռնել
  5. Ստեղծվել է «Գիտե՞ք արդյոք» բաժինը, որտեղ գրվում են Կողբի մասին հետաքրքիր տեղեկություններ՝ «Գիտե՞ք արդյոք, որ ...» ձևաչափով: Եթե Դուք ունեք նման ինֆորմացիա, կարող եք ուղարկել կոնտակտի էջով, և մենք դրանք կտեղադրենք կայքում: Եղե՛ք ավելի ակտիվ...
  6. Թարմացվել է «Կողբը Քարտեզի վրա» էջը, շուտով կթարմացվեն նաև քարտեզները:
  7. Կատարվել են դիզայնի որոշ փոփոխություններ (մենյու,տառատեսակներ,գունային և այլն...)

 

Վիճակագրություն

Ներկայացնեմ նաև որոշ վիճակագրական ինֆորմացիա կայքի այցելությունների վերաբերյալ: Կայքի աշխատելու օրվանից ունենք ավելի քան 4700 այցելություններ՝ 2020 այցելուների կողմից: Այցելություններ կատարվել են շուրջ 45 երկրներից, գերակշիռ մասը ՝ Հայաստանից, Ռուսաստանից,ԱՄՆ-ից,Ուկրաինայից և եվրոպական մի շարք երկրներից: Նոր այցելությունները կազմում են 43%: Օրվա ընթացքում կայք է այցելում մոտ 25 այցելու: Կայքում մնալու միջին տևողությունը 20 րոպե է, նաև գրանցվել է մոտ 20 000 էջադիտում: Շնորհակալություն: Եղե՛ք ավելի ակտիվ:

Նորից ցանկանում ենք նշել, որ կայքի նյութերի հետ կապված ձեր բոլոր առաջարկություններն ու դիտողությունները կարող եք ուղղել մեզ՝ Հետադարձ կապ էջով:

Հարգանքներով՝ Կողբի կայքի ադմինիստրացիա:




↑ Վեր
Հաջորդ էջը:Լուսանկարներ
Նախորդ էջը:Կայքի քարտեզ