Կողբի նորություններ
Շախմատի «Կողբի բաց մրցաշար»
2012-04-17
Ապրիլի 9-ին Կողբի Մշակույթի Կենտրոնում անցկացվեց շախմատի ,,Կողբի բաց մրցաշար,,, որին մասնակցեցին Կողբի, Նոյեմբերյանի, Ջուջևանի, Բագրատաշենի, Ալավերդու և Շնողի 16 շախմատիստներ: Մրցաշարն անցկացվեց շվեցցարական մրցակարգով: Ի դեպ, 7 հնարավորից վաստակելով 5,5 միավոր, միանձյա հաղթող դարձավ կողբեցի Գագիկ Խասիկայնը: 2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրին ալավերդցիներ Ավետիք Վարդանյանն ու Արայիկ Բաբայանը /5—ական միավոր/: Մրցաշարը հովանավորել էր Կողբի գյուղապետ Արսեն Աղաբաբյանը: Բոլոր մրցանակակիրներն արժանացան հուշանվերների և պատվոգրերի: Պարգևատրվեցին նաև առավել աչքի ընկած շախմատիստները: Մրցաշարի ավարտին, տեղի ունեցավ հյուրընկալություն-հացկերույթ:



Նշենք, որ մրցաշարն ավանդական է և անցկացվեց 5-րդ անգամ: Նրանցում 2-ական անգամ հաղթողներ են դարձել Արտաշ Ամիրաղյանն ու Գագիկ Խասիկյանը, մեկ անգամ էլ Արման Չիլինգարյանը:


↑ Վեր
Հաջորդ էջը:Լուսանկարներ
Նախորդ էջը:Կայքի քարտեզ




