Կողբի նորություններ
Մարզային «Art Expo»
2013-01-27
ՀՀ մարզերի բազմաբնույթ մշակութային կյանքը ներկայացնող «Art Expo» մշակութային մրցույթ-փառատոն Վանաձորում` ՀՀ Լոռու մարզ (Վանաձորի աթլետիկայի և ձմեռային մարզաձևերի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված դպրոցի դահլիճ):

«Art Expo» մշակութային մրցույթ-փառատոնի ժամանակ Կողբին հատկացվել են երկու տաղավարներ` <<Լավագույն գյուղական համայնք>>, <<Լավագույն մշակույթի տուն>> անվանակարգերով:
<<Լավագույն գյուղական համայնք>> անվանակարգի տաղավարը ներկայացրել է Կողբի գեղարվեստի դպրոցը: Տաղավարում ցուցադրվել են դպրոցի սաների և ուսուցիչների գեղանկարները, ստեղծագործական լուսանկարները, կավագործության և փայտի փորագրության աշխատանքներ, վիտրաժ, բատիկա, աշխատանքներ մետաղագործությունից, ձեռագործ աքսեսուարներ և դեկորատիվ արվեստի այլ աշխատանքներ: Ներկայացվել է դպրոցի` վերջին մեկ տարվա գործունեության մասին պատմող լուսանկարներ և գրավոր ինֆորմացիա:
<<Լավագույն մշակույթի տուն>> անվանակարգի տաղավարում ներկայացված էր Կողբի մշակույթի կենտրոնի և երաժշտական դպրոցի գործունեությունը: Առանձին բաժիններով ներկայացված էին Կողբի պատմության թանգարանը, արվեստի գործիչները, երաժշտական դպրոցը, թատրոնը և տիկնիկային թատրոնը: Տաղավարի կենտրոնական կոմպոզիցիան պատմում էր Կողբի կենցաղի ու մշակույթի մասին: Բոլոր բաժինների գործունեությունը ներկայացված էր լուսանկարներով, տեսանյութերով, դիպլոմներով: Ցուցադրված էին Կողբի պատմության թանգարանի կենցաղային և արվեստի նմուշներ:

Կողբի տաղավարները առանձնանում էին իրենց ձևավորմամբ ու բազմազանությամբ և արժանացան ժյուրիի և հանդիսատեսների բարձր գնահատականին:
Քանի որ 2011թ. –ին Գյումրի քաղաքում տեղի ունեցած «EXPO» ցուցահանդեսում Կողբը` «Մշակութային լավագույն համայնք» անվանակարգերում գրավեց երկրորդ մրցանակային տեղը, այս տարի չէր մանակցում մրցույթին:
Բոլոր նկարները նայեք Մարզային «Art Expo» ֆոտոալբոմում:
↑ Վեր
Հաջորդ էջը:Լուսանկարներ
Նախորդ էջը:Կայքի քարտեզ




