Կողբի նորություններ


Մարզային «Art Expo»

2013-01-27

ՀՀ մարզերի բազմաբնույթ մշակութային կյանքը ներկայացնող «Art Expo» մշակութային մրցույթ-փառատոն Վանաձորում` ՀՀ Լոռու մարզ (Վանաձորի աթլետիկայի և ձմեռային մարզաձևերի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված դպրոցի դահլիճ):

«Art Expo» մշակութային մրցույթ-փառատոնի ժամանակ Կողբին հատկացվել են երկու տաղավարներ` <<Լավագույն գյուղական համայնք>>, <<Լավագույն մշակույթի տուն>> անվանակարգերով:

<<Լավագույն գյուղական համայնք>> անվանակարգի տաղավարը ներկայացրել է Կողբի գեղարվեստի դպրոցը: Տաղավարում ցուցադրվել են դպրոցի սաների  և ուսուցիչների գեղանկարները, ստեղծագործական լուսանկարները, կավագործության և փայտի փորագրության աշխատանքներ, վիտրաժ, բատիկա, աշխատանքներ մետաղագործությունից, ձեռագործ աքսեսուարներ  և  դեկորատիվ  արվեստի այլ  աշխատանքներ:   Ներկայացվել  է դպրոցի`  վերջին մեկ տարվա գործունեության մասին պատմող լուսանկարներ և գրավոր ինֆորմացիա:

<<Լավագույն մշակույթի տուն>> անվանակարգի տաղավարում ներկայացված էր Կողբի մշակույթի կենտրոնի  և երաժշտական դպրոցի գործունեությունը: Առանձին բաժիններով ներկայացված էին  Կողբի պատմության թանգարանը,  արվեստի գործիչները, երաժշտական դպրոցը, թատրոնը և տիկնիկային թատրոնը: Տաղավարի կենտրոնական կոմպոզիցիան  պատմում էր    Կողբի կենցաղի ու մշակույթի մասին:  Բոլոր բաժինների գործունեությունը ներկայացված էր լուսանկարներով, տեսանյութերով, դիպլոմներով:  Ցուցադրված էին Կողբի պատմության թանգարանի կենցաղային և արվեստի նմուշներ:

Կողբի տաղավարները   առանձնանում էին  իրենց ձևավորմամբ ու բազմազանությամբ և  արժանացան  ժյուրիի և հանդիսատեսների բարձր գնահատականին:

Քանի որ 2011թ. –ին Գյումրի քաղաքում տեղի ունեցած «EXPO» ցուցահանդեսում Կողբը` «Մշակութային լավագույն համայնք»  անվանակարգերում  գրավեց երկրորդ մրցանակային տեղը, այս տարի չէր մանակցում մրցույթին:

Բոլոր նկարները նայեք Մարզային «Art Expo» ֆոտոալբոմում:




↑ Վեր
Հաջորդ էջը:Լուսանկարներ
Նախորդ էջը:Կայքի քարտեզ