Կողբի նորություններ


Ապրիլի 7-ը մայրության և գեղեցկության տոն

2013-04-07

1996 թ.-ից Հայաստանում ապրիլի 7-ը նշվում է որպես մայրության և գեղեցկության տոն: Ապրիլի 7-ի կապակցությամբ Կողբի գյուղապետարանի և նրա ենթակայությամբ գործող հիմնարկ ձեռնարկությունների, ինչպես նաև Կողբի բժշկական ամբուլատորիայի, թիվ 1 և թիվ 2 միջնակարգ  դպրոցների կանանց և աղջիկների համար հրաշալի տոն էր կազմակերպել  Կողբի մշակույթի կենտրոնը: Գեղարվեստ դպրոցի տոնականորեն զարդարված, լեցուն դահլիճում հավաքվել էին տարբեր սերնդի ներկայացուցիչներ: Միջոցառումը բաղկացած էր բազմաժանր ելույթներից՝ էստրադային և ազգային երգեր, պարեր, ասմունք և տարբեր երաժշտական գործիքներով  կատարումներ:

Երեկոյի շատ կատարումներ ընդունվեցին ծափողջույններով: Միջոցառման վերջին համարը մեր ազգային պարն էր: Սակայն դրանից հետո անգամ դահլիճում տիրում էր տոնական տրամադրություն:

Գարնանային այս հրաշալի տոնի առթիվ մենք ևս միանում ենք բազմահազար շնորհավորանքներին` մաղթելով բոլոր կանանց ու աղջիկներին գարնանային անսահման ժպիտներ:

Լուսանկարներ-Ապրիլի 7-ը մայրության և գեղեցկության տոն




↑ Վեր
Հաջորդ էջը:Լուսանկարներ
Նախորդ էջը:Կայքի քարտեզ