Կողբի նորություններ


Միսաք Փաշիկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

2014-01-27

Գերմանիայում կայացել է ֆուլ կոնտակտ կարատեի Եվրոպայի առաջնություն: Դրան մասնակցել են 77 երկրներից մարզիկներ: 80 կգ քաշային կարգում հանդես է եկել ծագումով Տավուշի մարզի Կողբ գյուղից, 30-ամյա Միսաք Փաշիկյանը: Նա հաղթել է 5 մրցակիցների , հունվարի 26-ին՝ պարտվել եզրափակիչ մենամարտում: Ինչպես մեզ հայտնեցին Միսաքի հարազատները, նա հանդես է եկել Ռուսաստանի դրոշի ներքո: Նշենք, որ Միսաքը  7 տարվա ընդմիջումից հետո 7-8 ամիս առաջ է մեծ սպորտ վերադարձել: 2000 թվականին Լոս -Անջելեսում Միսաք Փաշիկյանը հռչակվել է կարատեի աշխարհի կրկնակի գավաթակիր:

Ոսկան Սարգսյան
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝

http://www.aravot.am/2014/01/27/425865/ 
© 1998 - 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից




↑ Վեր
Հաջորդ էջը:Լուսանկարներ
Նախորդ էջը:Կայքի քարտեզ