Կողբի նորություններ


Սպորտ - թեթև ատլետիկայի հուշամրցաշար

2010-05-20

2010թ. մայիսի 20-ին Կողբում անցկացվեց Խորհրդային Միության հերոս Ջահան Կարախանյանին նվիրված թեթև ատլետիկայի ավանդական հուշամրցաշարը, որին մասնակցեցին տարածաշրջանի դպրոցների թիմերը: Մրցումներն անցկացվեցին 10 մրցաձևերում: Թիմային հաշվարկով առավել հաջող հանդես եկան Կողբի համար 1 դպրոցի մարզիկները /ֆիզկուլտուրայի ուսուցիչ` Սեիդ Սիմոնյան/, որոնք երրորդ տարին անընդմեջ դարձան մրցաշարի հաղթողներ: Հաղթողներին տրվեցին Կողբի գյուղապետարանի կողմից սահմանված գավաթներ, մեդալներ և պատվոգրեր:



↑ Վեր
Հաջորդ էջը:Լուսանկարներ
Նախորդ էջը:Կայքի քարտեզ