Կողբի նորություններ


Նիկոլ Աղաբաբյանի ցուցահանդեսը Բեյրութում

2014-05-09

Մայիսի 8-ին Բեյրութի Համազգայինի «Լ. Թյությունճյան» ցուցասրահում բացվեց հայտնի գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի ցուցահանդեսը: Համազգայինի և «Փյունիկ» հիմնադրամի հրավերով նկարիչը Բեյրութում ցուցադրում է իր նոր` 30 գեղանկարները:

Անսպասելի մեծ է այս օրերին մարդկային հոսքը դեպի ցուցասրահ: Կարելի է ասել, որ բեյրութցիները սիրեցին Նիկոլ Աղաբաբյանի արվեստը: Ոչ միայն հայերը, բազմաթիվ արաբներ են այսօր հաճախում «Լ. Թյությունճյան» ցուցասրահ`ըմբոշխնելու Նիկոլի արվեստը:

Ցուցահանդեսը կտևի մինչև մայիսի 22-ը: Ի դեպ` այն բարեգործական է, Նիկոլ Աղաբաբյանը որոշել է նկարների վաճառքից ստացված հասույթը փոխանցել Քարվաճառում տեղավորված հալեպահայերին:

Այս օրերին Բեյրութի հեռուստաեթերն ու թերթերը ողողված են Նիկոլ Աղաբաբյանի արվեստի մասին պատմող նյութերով:

Ներկայացնենք մի հատված նկարչի` «Ազդակ» թերթին տված հարցազրույցից:

Nyut.am



↑ Վեր
Հաջորդ էջը:Լուսանկարներ
Նախորդ էջը:Կայքի քարտեզ