Կողբի նորություններ


Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոց

2014-12-06

Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցը սիրով տեղեկացնում է, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ և ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի մասնակցությամբ, Էջմիածնի Հայորդաց տանը կայացավ «Ավետարանական առակները հայ դպրոցում» հանրապետական մրցույթ - փառատոնի մրցանակաբաշխության ցերեկույթը: Մեր աշակերտները ևս պատվով ներկայացրեցին Կողբի թիվ 2 դպրոցը այս մրցույթին և արժանացան «Բեմական յուրահատուկ լուծումներ» անվանակարգին: Ներկայացումը բեմադրվել է ուսուցչուհի Հայկուշ Ալեքսանյանի և Սասուն Մուրադյանի ջանքերով: Շնորհավորում ենք մեր շնորհալի աշակերտներին հաղթանակի կապակցությամբ և մաղթում նորանոր հաղթանակներ...




↑ Վեր
Հաջորդ էջը:Լուսանկարներ
Նախորդ էջը:Կայքի քարտեզ