Կողբի նորություններ


Կողբի թիվ 2 մանկապարտեզ

2016-12-15

Այսօր ՝ դեկտեմբերի 15-ին, վերաբացվեց ամբողջովին նորոգված Կողբի թիվ 2 մանկապարտեզի գլխավոր մասնաշենքը: ԱՄՆ- ի քաղաքացի՝ Գլենդելաբնակ կողբեցի Գևորգ Սուրենի Աղաբաբյանը, իր անձնական միջոցներից մաս հանելով, հայրենի գյուղի մանկապարտեզը այսօր դարձրել է առավել բարեկարգ և հարմարավետ մեր երեխաների համար: Միջոցառմանը ներկա էին Կողբի համայնքապետ Ա. Աղաբաբյանը, համայնքի ավագանին, բարերարի ազգականները՝ գլխավորությամբ տիկին Վեներա Աղաբաբյանի, ով կարգավորում էր նորոգման աշխատանքների ընթացքը: Ներկա էին նաև շինարարությանը մասնակցած վարպետները, ծնողներ և Կողբի բնակիչներ: Հանդիսությունը անցավ բարձր տրամադրությամբ, մանուկների ժպիտով և բոլորի շնորհակալական խոսքերով՝ ուղղված բարերար Աղաբաբյանին,ում շնորհվեց Կողբի պատվավոր քաղաքացու կոչում:




↑ Վեր
Հաջորդ էջը:Լուսանկարներ
Նախորդ էջը:Կայքի քարտեզ