Զոհված զինծառայողներ


1992-2015թթ. ՀՀ Նոյեմբերյանի զորամասի պաշտպանության շրջանում մարտական առաջադրանք իրականացնելիս զոհված զինծառայողները

Ամիրաղյան Արարատ Անդրանիկի (ենթասպա) - ծնվել է 1977թ.` Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում: Ծառայության է անցել 1995թ., իսկ 1997թ. եղել է տեխնիկ զորամասի ինժեներա-սակրավորային վաշտում: Զոհվել է 1998թ. ականի պայթյունի հետևանքով:

Ասատրյան Վարդան Արտաշի (ավագ լեյտենանտ) - ծնվել է 1959թ. Տավուշի մարզի Բերդավան գյուղում: Ծառայության է անցել 1992թ.: Մասնակցել է Շուշիի ազատագրմանը և Ոսկեպարի մարտական գործողություններին, որտեղ վիրավորվել է ականի պայթյունի հետևանքով: Մահացել է 1995թ. սեպտեմբերի 21-ին՝ մարտական առաջադրանք իրականացնելու արդյունքում վիրավորվելու հետևանքով: Հետմահու պարգևատրվել է մարտական ծառայության համար մեդալով:
Կարապետյան Արմեն – ծնվել է 1974թ.` ք. Երևանում: 1994թ. անցել է ծառայության, ստացել սերժանտի կոչում: 1995թ. մարտի 23-ին զոհվել է հակառակորդի դիպուկահար կրակից:
Հարությունյան Արման Ալիկի - ծնվել է 1994թ. հունվարի 9-ին` Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում: 2012-2014թթ. ծառայել է հայոց բանակում: Ծառայությունն ավարտելուց հետո անցել է պայմանագրային զինծառայության: Զոհվել է 2015թ. հունվարի 17-ին:
Շահբազյան Արտակ Մնացականի (մայոր) - ծնվել է 1977թ.` Արարատի մարզի Արարատ գյուղում: 1995թ. ծառայության է անցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: Տարբեր զորամասերում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, իսկ 2011թ. N զորամասի ՀԳմ-ի հրամանատարի պաշտոնը: Պարգևատրվել է ՀՀ ԶՈւ-ում անբասիր ծառայության համար 1-ին աստիճանի մեդալով, և ՀՀ ԶՈւ 20-ամյակի հոբելյանական հուշամեդալով: Զոհվել է 2012թ. մարտի 19-ին` հակառակորդի դիպուկահար կրակից: Ունի դուստր և որդի (որդին ծնվել է հոր մահից 2 օր անց):
Շարոյան Վահագն Գարիկի (ավագ լեյտենանտ) - ծնվել է 1978թ.` Տավուշի մարզի Հաղթանակգյուղում: 1995-1999թթ. ծառայել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: Այնուհետև ծառայության է անցել Նոյեմբերյանի գնդում՝ որպես դասակի հրամանատար, հետո նշանակվել վաշտի հրամանատար: Զոհվել է 2002թ. դեկտեմբերի 11-ին՝ ծառայողական պարտականությունները իրականացնելիս:

Չիլինգարյան Սոս Հայկի (ավագ լեյտենանտ) - ծնվել է 1953 թ.` Տավուշի մարզի Բերդավան գյուղում: Ծառայության է անցել 1990թ.` կամավորական ջոկատում, իսկ 1993թ.` որպես սպա: Վիրավորվել է 1996թ. փետրվարի 7-ին, ապա զոհվել նույն թվականի փետրվարի 9-ին փոխհրաձգության արդյունքում:


Սարգսյան Հրաչ Սամվելի - ծնվել է 1992թ.` Գյումրիում: Զոհվել է 2012թ. հունիսի 4-ին:

Երվանդ Վանիկի Փաշիկյան - ծնվել է 1958թ.` Տավուշի մարզի Կողբ գյուղում: Ծառայության անցել է 1992թ.: Զոհվել է 2007թ. փետրվարի 14-ին հակառակորդի հրազենային վիրավորումից` մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ իրականացնելիս:


Քոսակյան Սամվել Վալերիի (մայոր) - ծնվել է 1979թ.` ք.Երևանում: Անցել է ծառայության 1996թ.` Հունաստանի բարձրագույն զինվորական ակադեմիայում: 2009թ. նշանակվել է N զ/մ-ի 1-ին ՀԳմ-ի հրամանատարի ԱՀՏԱԳ տեղակալի պաշտոնին: Պարգևատրվել է «Անդրանիկ Օզանյան», «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալներով: Զոհվել է 2004թ. սեպտեմբերի 1-ին ծառայողական պարտականություններն իրականացնելիս` մարտական հենակետի մոտակայքում ականի պայթյունի հետևանքով:




↑ Վեր
Հաջորդ էջը:www.arlis.am
Նախորդ էջը:Լուսանկարներ