Կողբի մշակույթի կենտրոն
Կողբի մշակույթի կենտրոնի տնօրեն - Սասուն Մուրադյան
Կողբի մշակույթի տունը սկսել է գործել 1945թ.–ից Կողբ գյուղի գյուղխորհրդի կազմում: Կողբում մշակութային կյանքը եղել է բավականին ակտիվ և աչքի ընկնող մեր հանրապետությունում: 1976թ.–ին շահագործման է հանձնվել մշակույթի տան տիպային նորակառույց շենքը: 2002թ.–ից մշակույթի տունը վերանվանվեց Կողբի մշակույթի կենտրոն /ԿՄԿ/ և ստացավ իրավաբանական անձի կարգավիճակ: Կենտրոնում աշխատում են 12 աշխատակիցներ: ԿՄԿ-ի կազմակերպած միջոցառումները հնչեղ արձագանք են գտել տարածաշրջանում և օրեցօր մեծանում է այդ շրջանակը:
ԿՄԿ-ում գործում է գյուղի պատմության թանգարանը, որը ստեղծվել է 1970թ.–ին: Թանգարանը հագեցած է հետաքրքիր ցուցանմուշներով և ունի բազմաթիվ այցելուներ:
ԿՄԿ-ի կազմի մեջ են երկու գրադարաններ: Պարբերաբար կազմակերպվում են պոեզիային և գրականությանը վերաբերող ցերեկույթներ:
ԿՄԿ-ում գործում են պարի, ասեղնագործության և մաքրամեի խմբակներ:
Կողբի մշակույթի կենտրոնում կազմակերպվում են հիշարժան օրերի, տոնական և համերգային այլ միջոցառումներ՝ հիմնականում տեղի շնորհալի մարդկանց մասնակցությամբ: Ավանդական են դարձել մեծարման երեկոները՝ նվիրված անվանի համագյուղացիներին: Գյուղապետարանի աջակցությամբ և ԿՄԿ-ի աշխատակազմի ջանքերով Կողբի մշակութային կյանքը ընթանում է վերը նշվածներին համապատասխան: Սակայն գյուղապետարանի սուղ միջոցները բավարար չեն լուծելու այնպիսի խնդիրներ, ինչպիսիք պատուհասել են մեզ և առավել հրատապ լուծում են պահանջում: Դրանք են` տանիքի խիստ վատթար վիճակը և համերգային դահլիճը, որտեղ հատկապես մտահոգող է 70-ական թվականներից մեզ ժառանգություն մնացած, արդեն անպիտան դարձած թատերական աթոռների վիճակը, մարզադահլիճը:
↑ Վերև
Հաջորդ էջը:Կողբի Գեղարվեստի Դպրոց
Նախորդ էջը:Պատմամշակութային վայրերը և կոթողները



