+9    +26

Կողբի Գեղարվեստի Դպրոց


header

Բարեգործական դպրոցը հիմնադրվել է 1999թ. համագյուղացի նկարիչ Կարո Ղուլիջանյանի նախաձեռնությամբ: Ստեղծման նպատակն է եղել մայրաքաղաքից հեռու սահմանամերձ Կողբում և շրջակա գյուղերում արթնացնել, աշխուժացնել մշակութային կյանքը, ստեղծել համապատասխան միջավայր, ի հայտ բերել և միավորել տարածաշրջանի շնորհալի երեխաներին և երիտասարդներին: Դպրոցում ուսուցանվում է գծանկարչություն, գեղանկարչություն, կոմպոզիցիա և արվեստի պատմություն:  Այստեղ ամեն տարի կատարվում է ընդունելություն` մրցութային կարգով: Ազատ գրաֆիկով դպրոց են հաճախում նաև տարածաշրջանի շատ արվեստասերներ: Դպրոցն ավարտած, ՀՀ տարբեր բուհերում սովորող ուսանողները, պահպանելով կապը, ներգրավվում են դպրոցի կազմակերպչական և ստեղծագործական աշխատանքների մեջ: Դպրոցում ստեղծված են արվեստանոցային հարմարավետ պայմաններ, և աշխատակիցների կողմից արվում է հնարավոր ամեն ինչ` դպրոցի զարգացման և ինքնահաստատման համար: Դպրոցի աշխատանքային գրաֆիկը չի սահմանափակվում լոկ արվեստի դասընթացներով. այն հագեցած է տարբեր միջոցառումներով` ցուցահանդեսներ, տոնակատարություններ, պլեներային սիմպոզիումներ, հանդիպումներ արվեստագետների հետ և այլն:

Համագործակցություն

Կողբի գեղավեստի դպրոցը, 1999թ սկսած, աշխատել է տարբեր կազմակերպությունների և անհատ անձանց հետ: Մենք կցանկանայինք ներկայացնել մեր աջակիցներին:

  • ՀՀ ազգային պատկերասրահ
  • Երևանի ժող. արվեստի թանգարան
  • Երևանի Թումանյանի թանգարան
  • Հայաստանյան խաղաղության կորպուս - Մենք աշխատել ենք տարածաշրջանի կամավորների հետ. դպրոցում կազմակերպվել են անգլերենի դասընթացներ, համակարգչային պարապմունքներ և փոխադարձ ծանոթություն երկու երկրների մշակույթին:
  • ՀՀ գրողների միությունուն
  • Դիլիջանի գեղարվեստի դպրոց
  • Տավուշի մարզպետարան
  • Նոյեմբերյանի քաղաքապետարան
  • «Աջակցություն Նոյեմբերյանին»ՀԿ
  • Կողբի գյուղապետարան
  • Կողբի մշակույթի կենտրոն
Վեբկայք
www.koghbartschool.am

Դիտե՛ք դպրոցի լուսանկարները ՝ կայքի ալբոմների էջում: Այցելելու համար հետևե՛ք այս հղմանը:

 

ՄՈՒՏՔԻ ԳԵՂԱՆԿԱՐ ԳԻՐԸ ազդարարում էր՝ Կողբի գեղարվեստի դպրոց




↑ Վեր
Հաջորդ էջը:Թատրոն
Նախորդ էջը:Կողբի մշակույթի կենտրոն