Կայքի մասին


Երկու ամսվա աշխատանքի ընթացքում ստեղծվեց Կողբ գյուղի պաշտոնական կայքը, որով գյուղը կներկայանա աշխարհին՝ նոր վիրտուալ միջավայրում, որի նշանակությունը մեծանում է և շատ կարևոր է, որ Կողբ համայնքն ունենա իր սեփական կայքը համացանցում:

Կայքը ձևավորվել և ծրագրավորվել է Տիգրան Ազատյանի կողմից: Նյութերը տրամադրվել են  Աննա Նասիբյանի (լուսանկարները)  և Սասուն Մուրադյանի  կողմից՝ Կողբի գյուղապետարանի աջակցությամբ:

Կայքի հետ կապված ծախսերը հոգացել է Կողբում ծնված, ներկայումս Մոսկվա քաղաքում բնակվող Արման Մարտիկի Նասիբյանը:

Կայքի նյութերը խմբագրվելու և ավելացվելու են ժամանակի ընթացքում: Դուք կարող եք ձեր կարծիքը ուղարկել մեզ և դրանք անպայման հաշվի կառնվեն հետագա խմբագրումների ժամանակ: Ձեր ցանկությունները կարող եք գրել հյուրամատյանում:



↑ Վերև
Հաջորդ էջը:Կայքի քարտեզ
Նախորդ էջը:Արվեստագետներ