Գրողներ


Լևոն Անանյան

Ծնվել է 1946թ. Հոկտեմբերի 13-ին՝ Կողբում: 1964թ. Ավարտել է Կողբի միջնակարգ դպրոցը, 1968թ. ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը՝ անգլերեն լեզվով պաշտպանելով «Գարեգին Լևոնյանի գեղագիտական հայացքները» դիպլոմային աշխատանքը:

Աշխատել է մի շարք պարբերականներում, խմբագրել «Մանկավարժ» թերթը: 1975թ. աշխատանքի է անցել «Գարուն» ամսագրի խմբագրությունում, 1990-ին ընտրվել է «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր:

2001թ. ընտրվել է Հայաստանի գրողների միության նախագահ, միաժամանակ դասախոսում է Երևանի Պետական Համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: «Նոյեմբերյան» հասարակական կազմակերպության ղեկավարն է 2002 թվականից:

1992թ. հիմնադրել է «Ապոլոն» հրատարակչությունը, որն առաջին անգամ բնագրից թարգմանությամբ հայ ընթերցողին ներկայացրեց համաշխարհային գրականության ընտիր նմուշները: Գրել, կազմել և խմբագրել է բազմաթիվ գրքեր, հարյուրավոր հրապարակախոսական հոդվածներ, առաջաբաններ:

Լևոն Անանյանի  ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, վրացերեն և այլ լեզուներով: Միջազգային երեք ակադեմիաների անդամ է:

2001 թվականից մինչ օրս Հայաստանի Գրողների Միության նախագահն է: Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Աշոտ Աղաբաբյան

Լրագրող, հրապարակագիր: 1991թ-ից ժուռնալիստների միության անդամ: Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի (IASNS) իսկական անդամ` 1999 թվականից:

Ծնվել է 1959 թվականի հունվարի 28-ին՝ Կողբում: Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: Հեղինակ է հրապարակախոսական բազմաթիվ հոդվածների, թարգմանությունների: Լրագրողական գործունեությունը սկսել է «Ծիածան» շրջ. թերթում: 1990 թվականից աշխատել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, 1993-1998թթ.` գլխավոր խմբագրի տեղակալ, 1998-2001թթ.՝ գլխավոր խմբագիր, 2002–2004 թթ. Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հանրային կապերի ծառայության ղեկավար:

Նրա հեղինակած «Ռեզիդենտը» փաստագրական վեպը 2004թ.-ին «Նոյան Տապան» անկախ գործակալության մարկետինգի բաժնի կողմից ճանաչվել է տարվա լավագույն գիրք: 2007թ.-ից «Հայաստանի Զրուցակից», և «Собеседник Армении» շաբաթաթերթերի գլխավոր խմբագիրն է: Ամուսնացած է, ունի երկու դուստր:

Էլյա /Էլիչկա/ Ավագյան

 

Մանկավարժ, գրող: (1916-2004թթ)

Ծնվել է 1916թ.-ին` Կողբում: Տարրական դպրոցից հետո սովորել և ավարտել է Բարանայի յոթնամյա <<Գյուղերիտ>> դպրոցը, Ղարաքիլիսայի /Վանաձորի/ մանկավարժական տեխնիկումը, այնուհետև Երևանի մանկավարժական ինստիտուտը: Որպես մանկավարժ դասավանդել է Նոյեմբերյանի շրջանում, ապա` Երևանում:  Էլյա Ավագյանի ստեղծագործությունները տպագրվել են տարբեր գրական թերթերում և ամսագրերում, ինչպես նաև ֆրանսիական <<Յառաջ>> թերթում: Երեք երեխաների մայր էր:

Նրա <<Հին կարոտներ>> Բանաստեղծությունների ժողովածուն ամփոփում է հեղինակի տարբեր ժամանակներում գրած ստեղծագործությունները, որոնք հիմնականում քնարական են, աչքի են ընկնում հույզի ու զգացմունքի խոր ներշնչանքով: Հուշերի կածանները` փափուկ ոտնձայներով, նրան տանում են մանկության սարերն ու ձորերը, դաշտերն ու անտառները, հայրենական տուն, հարազատ օջախի եզերքները, ուր ամենանուրբ ելևէջներն անգամ բանաստեղծուհին ընկալում է սրտի տրոփյունով ու հոգու թրթիռներով և այդպես անկեղծորեն մատուցում ընթեցողին:

Հակոբ Աղաբաբ (Մանկագիր)

 




↑ Վեր
Հաջորդ էջը:Բժիշկներ
Նախորդ էջը:Կողբեցի անհատներ