Արվեստագետներ


header

Նիկոլ Աղաբաբյան

Ծնվել է 1964թ. հունվարի 28-ին՝ ՀՀ Տավուշի մարզի Կողբ գյուղում: 1986թ. ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտի նկարչա-գծագրական ֆակուլտետը: 1992 թվականից նկարիչների միության անդամ է: Նիկոլ Աղաբաբյանը ունեցել է բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ՝ Կողբում, Նոյեմբերյանում, Իջևանում, Երևանում, Լեռնային Ղարաբաում, Սիրիայում Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Դիտե՛ք Նիկոլ Աղաբաբյանի գործերը՝ կայքի Լուսանկարների էջում: Այցելելու համար հետևեք այս հղմանը:


Կարապետ Ղուլիջանյան

Կարապետ Հայկազի Ղուլիջանյանը ծնվել է 1957 թվականին՝ Կողբում, միջնակարգ կրթություն ստանալուց հետո, 1974-1978 թվականներին ավարտել է Թերլեմեզյանի անվան ուսումնարանը – գեղանկարիչ: Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների` Հայաստանի տարածքում, Կրասնոդարում, Վոլսկում, Գելենջիկում, Նովորոսիսկում և Վոլգոգրադում: 2001թ-ից ԿԳԴ-ի հիմնադիր և ուսուցիչ է: Դիտե՛ք Կարապետ Ղուլիջանյանի գործերը՝ կայքի Լուսանկարների էջում: Այցելելու համար հետևեք այս հղմանը:

Արտո Յարալյան

Արտո Յարալյանը ծնվել է 1941թ. Կողբում: 14 տարեկանում ընդունվել է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ակադեմիան: Ավարտել է Երևանի գեղարվեստի ակադեմիայի դիզայնի բաժինը:  Արտո Յարալյանը աշխատել է տարբեր ժանրերում. Նրա ստեղծագործությունները կարելի է տեսնել  Ղարաբաղում, Երևանում: Նրա աշխատանքներով են զարդարված Երևանի հանրահայտ սրճարանները և ռեստորանները: 15 տարի զբաղեցրել է «Սովետական Հայաստան» թերթի գլխավոր նկարչի պաշտոնը, որից հետո աշխատել է Էջմիածնի գեղարվեստի դպրոցի տնօրեն:

Հայաստանի նկարիչների միության և լրագրողների միության անդամ:

Աբովյան Լևոն Սանդրոյի

Ծնվել է 1948թ. սեպտեմբերի 1-ին: 1970-1974թթ. Սովորել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: 1974-1980թթ. – Երևանի գեղարվեստի ակադեմիա: Մասնակցել է ցուցահանդեսների ու սիմպոզիումների, ստեղծել է բազմաթիվ հուշարձաններ և քանդակներ:



Ժորա Ազատյան

Քանդակագործ - 1947-1983

Նրա գործերի մի մասը գտնվում է Կողբի պատմության թանգարանում:



↑ Վերև
Հաջորդ էջը:Կայքի մասին
Նախորդ էջը:Բժիշկներ