Երաժշտական դպրոց


header

Երաժշտական դպրոցը հիմնադրվել է 1993 թվականին՝ Նոյեմբերյանի երաժշտական դպրոցի բազայի՝ նրա հիմնադիր տնօրեն Սերյոժա Հարությունյանի և Կողբի գյուղապետարանի նախաձեռնությամբ և ակտիվ համագործակցությամբ: Երաժշտական դպրոցի տնօրենն է Տիգրան Հարությունյանը:

Դպրոցն ունեցել է մասնաճյուղեր Բերդավանում և Բագրատաշենում՝ ընդհանուր թվով մինչև 150 աշակերտ: Այժմ այս դպրոցում սովորում են Կողբի երեխաները՝ թվով 76 աշակերտ: Գործում են դաշնամուրի, քանոնի, կլարնետի և շվիի բաժինները: Ուսուցիչները 12-ն են:

Մշակույթի նախարարության հետ երկար տարիներ կապ չլինելուց հետո նորից վերաբացված հանրապետական մեթոդ կենտրոնի կազմակերպած սեմինարները և վարպետաց դասերը, որոնք անց են կացվում մարզկենտրոնում, Դիլիջանում և մեր դպրոցում՝ շատ աշխուժացրել և ակտիվացրել են դպրոցի աշխատանքները: Տարբեր բաժիններից ուսուցիչները և իրենց աշակերտները հաջողությամբ հանդես են գալիս այդ միջոցառումներին:

2008 թվականին դպրոցի երգչախումբը՝ Էմիլյա Չիլինգարյանի ղեկավարությամբ, մասնակցեց "Երգող Հայաստան" հանրապետական 3-րդ մրցույթին և արժանացավ խրախուսական դիպլոմի: Համերգներով հանդես է եկել գյուղի մշակույթի տանը և ամեն տարի՝ դպրոցի հաշվետու համերգներին, որտեղ ելույթ են ունենում նաև բոլոր բաժինների լավագույն աշակերտները:

Նույն թվականին դաշնամուրային բաժիններից Լուարա Մալխասյանը մասնակցել է Գյումրիի՝ այս անգամ միջազգային մրցույթին: Մասնակցել են Սերյոժա Հարությունյանը (շվի) և Անի Բաղինյանը (դաշնամուր), որոնք նույնպես դիպլոմների են արժանացել:




↑ Վեր
Հաջորդ էջը:Մանկապարտեզներ
Նախորդ էջը:Թիվ 2 միջնակարգ դպրոց