Կողբի նորություններ


Մրգօղու փառատոն Կողբում

2019-09-15

Այս տարի Սեպտեմբերի 28-ին առաջին անգամ անց կկացվի SeptemberFest մրգօղու փառատոնը Տավուշի մարզի Կողբ գյուղում: Փառատոնի ընթացքում բացօթյա տաղավարներում հյուրերը հնարավորություն կունենան համտեսելու Հայաստանի տարբեր մարզերում պատրաստվող մրգօղին, ուտեստները՝ զուգահեռ ծանոթանալով հայկական մշակույթին: Հյուրերը նաև կկարողանան տեղում տեսնել և մասնակցել օղու թորման գործընթացին, գորգ գործել, զբաղվել խեցեգործությամբ, սովորել ազգագրական պարեր, մասնակցել զվարճալի և հետաքրքիր մրցույթների: Եվ այս ամենը տավուշյան անկրկնելի բնության գրկում:
#SeptemberFest-ը կլինի նաև յուրօրինակ հարթակ, որտեղ մրգօղի թորողները և գործարարները կկարողանան հանդիպել և քննարկել հնարավոր համագործակցության հեռանկարները:
Շտապե՛ք գրանցվել հղումով՝ https://bit.ly/2UabJOb



↑ Վեր
Հաջորդ էջը:Լուսանկարներ
Նախորդ էջը:Կայքի քարտեզ