Թիվ 2 միջնակարգ դպրոց
Տնօրեն - Աշոտ Նազարյան
Տավուշի մարզի Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1972թ.: Հանդիսանալով ՀՀ պետական կրթական համակարգի օղակներից մեկը` դպրոցն իրականացնում է տարրական, հիմնական եւ միջն. կրթության պետական հանրակրթական ծրագրեր: Դպրոցի գործերին համայնքի ակտիվ ներգրավման նպատակով գործում են հոգաբարձուների, ծնողական խորհուրդներ, աշակերտական ինքնակառավարման մարմիններ: Ուսուցիչները մոտ 50-ն են, որոնց 97%-ն ունի համապատասխան բարձրագույն մանկավարժական կրթություն, 3 ուսուցիչներ ունեն բարձր որակավորման տարակարգեր: Դպրոցում որակյալ մասնագետների առկայությամբ են պայմանավորված հանրապետության ԲՈւՀ-երի ընդունելության քննությունների ժամանակ մեր շրջանավարտների բարձր գնահատականները: Ներկայումս դպրոցի 123 շրջանավարտներ սովորում են ՀՀ տարբեր ԲՈւՀ-երում:

↑ Վերև
Հաջորդ էջը:Երաժշտական դպրոց
Նախորդ էջը:Թիվ 1 միջնակարգ դպրոց



