Կողբի գյուղապետարանը

Գյուղապետարանը տեղական ինքնակառավարման մարմին է, համայնքի տարածքում գործող միակ սուբյեկտը, որն ընտրված
է տեղի բնակչության կողմից և կոչված է արտահայտելու նրա շահերն ամբողջականությամբ: Այն նաև համայնքում սեփական պատասխանատվությամբ գործող տարածքային կառավարման ինքնուրույն օղակ է, որը համայնքի սեփականությունը տնօրինելու և համայնքային նշանակության հարցերը լուծելու իրավունք և կարողություն ունի:
Գյուղապետ՝ Արսեն Լիպարիտի Աղաբաբյան:
Ծնվել է ՀՀ Տավուշի մարզի Կողբ գյուղում 1973թ. հունվարի 9-ին:
1990թ. ավարտել է Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցը:
1992-1997թթ. սովորել և ավարտել է Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
1995-2005թթ. աշխատել է Բագրատաշենի մաքսակետում (տեսուչ, հերթափոխի պետ):
2005թ-ի տեղական ինքնակառավարման մարմնի և 2008թ-ին վերընտրվելու արդյունքում՝ Կողբ համայնքի ղեկավարն է: Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Գյուղի ավագանին կազմված է 11 անդամներից, աշխատակազմը՝ 17 աշխատակիցներից, որոնց թվում 11-ը համայնքային ծառայողներ են:
Համայնքային ենթակայության հիմնարկներն են.
- Մանկական երաժշտական դպրոց
- Թիվ 1 մանկապարտեզ
- Թիվ 2 մանկապարտեզ
- Մշակույթի կենտրոն
- Բժշկական ամբուլատորիա
- Անասնաբուժական տեղամաս
- «Կողբափոր» ՓԲԸ
- «Մշկավանք» ՍՊԸ
Կողբ համայնքի վարչական սահմաններում ընդգրկված հողերի ընդհանուր մակերեսը կազմում է 1421.16 հա: Համայնքում տնային տնտեսությունների թիվը 1484-ն է, առկա է 1294: Բնակչության թիվը կազմում է 5095 մարդ:
↑ Վերև
Հաջորդ էջը:Համայնքում կատարված աշխատանքները
Նախորդ էջը:Բարի գալուստ Կողբ

Կողբի մշակույթի կենտրոնում կբեմադրվի Հրանտ Մաթևոսյանի
Շուտով` հուլիսի 18-ց օգոստոսի 18-ը
+13
+33

