Թիվ 1 միջնակարգ դպրոց


header

Տնօրեն՝  Մարինե Լևոնի Ղարագյոզյան

Կողբի Ջ. Կարախանյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը հիմնվել է 1928 թվականին: 80-ամյա ուղին բավականին մեծ ժամանակահատված է անցած տարիները հանրագումարի բերելու, կատարածը գնահատելու և արված բարի գործերով հպարտանալու համար: Տարիներ շարունակ դպրոցը պատվով է կատարել իր առջև դրված առաքելությունը՝ գյուղի երեխաների միտքն ու հոգին կրթելու խնդիրը:

Ներկայումս դպրոցում սովորում են շուրջ 315  աշակերտներ, նրանց դասավանդում են իրենց գործին նվիրյալ 46 ուսուցիչներ: Կրթօջախը իր սաներով հպարտանալու իրավունք լիովին ունի: Վերոհիշյալի հաստատումն են աշակերտների ունեցած հաջողություններն ու ձեռքբերումները թե՛ բուհական ընդունելության քննություններում, թե՛ օլիմպիադաներում ու մրցույթներում:

Չնայած իր պատկառելի տարիքին՝ կրթօջախը երիտասարդ է իր նորարարական մտածողությամբ: Դպրոցը պատվով է կատարում իր առջև դրված պատասխանատու, բայց և շնորհակալ աշխատանքը:

Այսօր էլ մեր դպրոցը պատասխանատվության մեծ զգացումով է աշխատում՝ իրագործելու 12-ամյա կրթական համակարգի առաջադրած խնդիրներն ու նպատակները:

2009 թվականի ամռանը ֆրանսիական «Առաքելություն Մանկություն» բարեգործական կազմակերպության աջակցությամբ հիմնովին վերանորոգվել և ժամանակակից գույքով կահավորվել է Կողբի թիվ 1 դպրոցը, որի նախաձեռնողն է բարերար Րաֆֆի Քամայանը:




↑ Վեր
Հաջորդ էջը:Թիվ 2 միջնակարգ դպրոց
Նախորդ էջը:Կրթություն