Կողբի նորություններ


Արտավազդ Սահակյան

2017-03-09

Սիրելի տավուշցիներ.

Ապրիլի 2-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններում առաջադրվել եմ պատգամավորի թեկնածու Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքում՝ Դաշնակցության վարկանիշային ցուցակով։

Առաջադրվելու շարժառիթը իմ մտավոր ունակությունները, հնարավորություններն ու կենսափորձը առավելագույն չափով մեր երկրի շահերին ծառայեցնելն է, որոնք, իմ պատկերացմամբ, նախ և առաջ պետության ողնաշարը կազմող քաղաքացիների շահերն են։
Իմ անհատականությունը, նկարագիրը, մարդկային փոխհարաբերություններում՝ բարոյականության, պատվախնդրության, հոգևոր արժեքների վերաբերյալիմպատկերացումները ձևավորվել են իմ հայրենի բնաշխարհում՝ Տավուշում, ուսուցիչ ծնողներիս ազդեցությամբ, պարզ ու համեստ կենցաղավարությամբ ապրող ընտանիքում։

Ինձ մտահոգում են բազմաթիվ խնդիրներ, որոնք կուտակվել են ու շարունակում են կուտակվել տևական ժամանակ կիսապատերազմական վիճակում գտնվող մեր երկրում։ Դրանք սոցիալական ծանր պայմաններն են, որոնց մեջ հայտնվել են շատ ընտանիքներ, անարդարությունները, որոնց կարելի է հանդիպել ամենուր, ինքնադրսևորման և սեփական կարիքները հոգալու հավասար հնարավորությունների բացակայությունը, իբրև այս ամենի հետևանք՝ արտագաղթը և ժողովրդագրական անմխիթար պատկերը։ 
Մեր գերխնդիրը պետության առողջացումն ու հզորացումն է, և պիտի համատեղենք ջանքերը այդ նպատակի համար։ Մեր առաջնահերթ քայլը երկրի անվտանգությունն ապահովելն է, կայուն խաղաղություն հաստատելը, բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքի նախադրյալներ ստեղծելը։
Բոլոր նրանք, ովքեր ի վիճակի են ինչ-որ բան անել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, պարտավոր են քաղաքացիական դիրքորոշում ունենալ և իրենց հնարավորությունների չափով նպաստել կուտակված խնդիրների լուծմանը։ Անձամբ ես ջանք չեմ խնայի այդ նպատակի համար։
Ես մեկն եմ բոլորից։ Ես ձեզնից մեկն եմ։




↑ Վեր
Հաջորդ էջը:Լուսանկարներ
Նախորդ էջը:Կայքի քարտեզ