Երաժիշտներ


Սերյոժա Հարությունյան

/Նոյեմբերյանի և Կողբի երաժշտական դպրոցների հիմադիր/

Կենսագրական տվյալներ

Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր

01.01.1940 թ., գ․ Կողբ

Կրթություն

1947-1955թթ.- Կողբի միջնակարգ դպրոց /ութամյա կրթություն/

1955-1959թթ.- Լենինականի /Գյումրիի/  Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի, փողային բաժնի կլառնետի դասարանը:

Աշխատանքային գործունեություն

1959-2007թթ.- Երաժշտական դպրոցի տնօրեն:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 1 որդի, 3 դուստր,  թոռնիկներ

Երաժշտական դպրոցի ստեղծումը

(1959 թ.-ին Նոյեմբերյանի գործկոմի նախագահ Գևորգ Սարիբեկի Նախշքարյանը դիմում է կառավարությանը   երաժշտական դպրոց բացելու խնդրանքով: 1959թ.-ի հուլիսի 15-ին կուլտուրայի մինիստրի հրամանով բացվում է Նոյեմբերյանի երաժշտական դպրոցը, Սերյոժա Հարությունյանը նշանակվում է դպրոցի տնօրեն, իսկ Կարինե Շամցյանը դաշնամուրի ուսուցչուհի: 1959թ. Սեպտեմբերին դպրոց են ընդունվում 25 աշակերտ: Սերյոժա Հարությունյանը 15.07.59-ից  28.09.07-ը եղել է Նոյեմբերյանի երաժշտական դպրոցի տնօրենը /48 տարի/ ):

Այլ տվյալներ

Սերյոժա Հարությունյանի` Նոյեմբերյանի երաժշտական դպրոցում աշխատելու տարիների ընթացքում դպրոցը տվել է 1013 շրջանավարտ, որոնցից 75-ը ավարտել են հանրապետության տարբեր ուսումնական հաստատություններ, 15-ը` Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան:  1959-1971թթ. դպրոցում աշխատել են հանրապետության տարբեր քաղաքներից գործուղված ուսուցիչներ, իսկ 1971թ.-ից` Նոյեմբերյանի երաժշտական դպրոցի շրջանավարտները:


Սերյոժա Հարությունյանը հիմնադրել է նաև Կողբի երաժշտական դպրոցը: 1990թ.-ի սեպտեմբերին /1988-ի երկրաշարժից հետո/ Նոյեմբերյանի երաժշտական դպրոցի բազայի հիման վրա Կողբում բացվեց Նոյեմբերյանի երաժշտական դպրոցի մասնաճյուղը, իսկ 1993թ.-ին վերափոխվեց և պաշտոնապես բացվեց Կողբի երաժշտական դպրոցը, տնօրեն` Տիգրան Սերյոժայի Հարությունյանը, ուսմասվար` Զարիկ Մուսաելյանը:

Սերյոժա Հորությունյանի աշակերտները այժմ տնօրինում և դասավանդում են տարածաշրջանի բոլոր երաժշտական դպրոցներում: Նոյեմբերյան/Նելլի Մատինյան/, Կողբ /Տիգրան Հարությունյան/, Բերդավան /Մարինե Նասիբյան/, Այրում/Նելլի Նասիբյան/, Շնող /Արմինե Խառատյան/:

Սերյոժա Հարությունյանը հանդիսանում է Նոյեմբերյանի շրջանի առաջին դասական երժիշտը:

Առաջին  շրջանավարտները, որոնք ավարտել են մասնագիտական կրթությունը և աշխատում են մինչև օրս /բացառությամբ  լուսահոգի Մելիքյան Էլմիրայի 1948-2005թթ./

1.Պավել Զալինյան, 2.Մելանյա Մամյան, 3.Էմիլյա Չիլինգարյան, 4.Սոնա Ատրյան, 5.Էլմիրա Մելիքյան, 6.Արուսյակ Նախշքարյան

1967-2007թթ.- Սերյոժա Հարությունյանի տնօրինության ժամանակաշրջանում, Նոյեմբերյանի երաժշտական դպրոցի սաները տարբեր մրցույթներին և միջոցառումներին ակտիվ մասնակցություն են ունեցել, ինչպես նաև արժանացել տարբեր մրցանակների:

1999թ.- Նոյեմբերյանի երաժշտական դպրոցի տնօրեն Սերյոժա Հարությունյանին իր գործունեության 40-ամյակի առթիվ և մատաղ սերնդի դաստիարակության գործում ունեցած մեծ ավանդի համար արժանացել է պատվոգրի:

Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության  50-ամյակին նվիրված մանկական երաժշտական դպրոցների երգչախմբերի մրցույթ-ստուգատեսում  առժանացել է 3-րդ կարգի մրցանակ /դասատու` Ռ. Հարությունյան/:


Նայեք լուսանկարներ Սերյոժա Հարությունյանի աշխատանքային տարիներից:

Սաներ, որոնք Սերյոժա Հարությունյանի աշխատանքային տարիներին ավարտել են Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան:

1.Մելանյա Մամյան-դաշնամուր, 2.Ջուլիետա Թամազյան-դաշնամուր, 3.Զարիկ Մուսայելյան-դաշնամուր, 4.Լուսյա Նախշքարյան-դաշնամուր, 5.Հայկուշ Հարությունյան-տեսաբան, 6.Արմինե Խառատյան-քանոն, 7.Նարինե Հարությունյան-դաշնամուր, 8.Տիգրան Հարությունյան-կլառնետ, 9.Հասմիկ Հարությունյան-դաշնամուր, 10.Կարինե Հարությունյան-դաշնամուր, 11.Վաչագան Նասիբյան-կլառնետ, 12.Սոնա Զուրաբյան-քանոն, 13.Գայանե Ղարախանյան-դաշնամուր, 14.Օֆելյա Մամյան-դաշնամուր, 15.Թաթուլ Ազիբակյան-հոբոյ:

Ուսուցիչներ, որոնք Սերյոժա Հարությունյանի աշխատանքային տարիներին սովորել են Նոյեմբերյանի երաժշտական դպրոցում /նշված են ուսուցիչների` աշխատանքի ընդունման թվերը/:

  1. Էմիլյա Չիլինգարյան /Նոյեմբերյան/ 1970թ.
  2. Վյոլետա Չիլինգարյան 1970թ.
  3. Ջուլիետա Թամազյան /Կողբ/ 1971թ. – Նոյ. երաժշտ. դպրոցի առաջին ուսմասվար:
  4. Էլմիրա Մելիքյան 1971թ. – Նոյ. երաժշտ. դպրոցի երկրորդ ուսմասվար:
  5. Սոնյա Ատրյան 1971թ.
  6. Մելանյա Մամյան 1971թ.– Նոյ. երաժշտ. դպրոցի երորդ ուսմասվար` մինչև այսօր:
  7. Զարիկ Մուսայելյան /Արճիս/ 1972թ.– Կողբի երաժշտ. դպրոցի ուսմասվար:
  8. Կորյուն Խաչիկյան 1972թ.
  9. Պավել Զալինյան /Նոյեմբերյան/ 1973թ.
  10. Լուսյա Նախշքարյան 1974թ.
  11. Մանիկ Զալինյան 1975թ.
  12. Մանիկ Եգանյան 1975թ.
  13. Մարգո Հարությունյան 1975թ.
  14. Սուսաննա Չիլինգարյան 1977թ.
  15. Նելլի Նասիբյան 1977թ.
  16. Գայանե Հարությունյան 1977թ.
  17. Կարինե Զալինյան 1978թ.
  18. Մարետա Երեմյան 1978թ.
  19. Վլադիմիր Գիշյան 1978թ.
  20. Գառնիկ Ղուլյան 1978թ.
  21. Հայկուշ Հարությունյան 1979թ.
  22. Սուսաննա Զալինյան 1979թ.
  23. Մանուշ Ղարախանյան 1980թ.
  24. Մանուշ Հարությունյան 1980թ.
  25. Ֆլորա Մամյան 1981թ.
  26. Զավեն Ազիբեկյան 1981թ.
  27. Արմինե Զալինյան  1983թ.
  28. Գայանե Խաչիկյան 1983թ.
  29. Հերմինե Հարությունյան 1983թ.
  30. Նունե Խաչիկյան 1983թ.
  31. Մարինե Նասիբյան 1984թ., Բերդավանի երաժշտ. դպ. տնօրեն
  32. Ժաննա Նասիբյան 1984թ.
  33. Նարինե Հարությունյան  1985թ.
  34. Սուսաննա Ջաղինյան 1985թ.
  35. Նելլի Մատինյան 1985թ., 2007թ.-ից Նոյենբերյանի  եր. դպ. տնօրեն
  36. Տաթևիկ Ամիրաղյան 1985թ.
  37. Տիգրան Հարությունյան 1987-1993թթ.-ից Կողբի երաժշտ. դպ. տնօրեն
  38. Հասմիկ Հարությունյան 1987թ.
  39. Գայանե Հարությունյան 1988թ.
  40. Նաիրա Ամիրաղյան 1990թ.
  41. Կարինե Հարությունյան 1991թ.
  42. Տիգրան Փաշիկյան 1992թ.
  43. Օլյա Բարսեղյան 1992թ.
  44. Անուշ Բաղինյան1994թ.
  45. Տաթևիկ Բաղդասարյան 1994թ.
  46. Գոհար Մելիքյան 1995թ.
  47. Հասմիկ Մուղդուսյան 1996թ.
  48. Աշխեն Ամիրաղյան 1997թ.
  49. Նարինե Մելքոնյան1999թ.
  50. Լեյլի Գևորգյան 1999թ.
  51. Գոհար Խանինյան 2000թ.
  52. Մանուշ Զալինյան 2002թ.
  53. Աննա Մատինյան 2002թ.
  54. Լիլիթ Խաչիկյան 2005թ.
  55. Լալա Ամիրաղյան 2005թ.
  56. Նաիրա Ներսիսյան 2006թ.



↑ Վեր
Հաջորդ էջը:Գրողներ
Նախորդ էջը:Արվեստագետներ