Բժիշկ


Արարատ Բագրատի Սահակյան

Բժշկության գիտությունների թեկնածու, պրոկտոլոգ: Ծնվել է 1951թ. հուլիսի 12-ին՝ Կողբում: 1958-1968թթ. Սովորել և ավարտել է Կողբի թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1969-1975թթ. սովորել է ԵրԲԻ-ում, բուժական գործ մասնագիտությամբ, նեղ մասնագիտացումը ՝ «Վիրաբուժություն»: 1976-1978 թթ. Ծառայել է ԽՍՀՄ բանակում, որպես բժիշկ-վիրաբույժ: 1978-1982 թթ. Աշխատել է Նոյեմբերյանի Նիկոլայ Նասիբյանի անվան շրջանային հիվանդանոցում, որպես ընդհանուր վիրաբույժ: 1982թ-ից մինչ օրս՝ վիրաբույժ-պրոկտոլոգ՝ Պրոկտոլոգիայի ԳՀԿ-ում, ներկայիս «Սուրբ Ներսես Մեծ» ԳԲԿ-ում: 1993թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: Բազմիցս վերապատրաստվել է Պրոկտոլոգիայի առաջատար կենտրոններում՝ ինչպես Երևանում, այնպես էլ՝ արտասահմանում: Հեղինակ է բազմաթիվ գիտական հոդվածների հայրենական և արտասահմանյան գիտական ամսագրերում: Ներկայումս հանդիսանում է  Երևանի Բժշկական համալսարանի Պրոկտոլոգիայի ամբիոնի ասիստենտ: Ամուսնացած է, ունի երկու երեխա:




↑ Վեր
Հաջորդ էջը:Արվեստագետներ
Նախորդ էջը:Բժիշկներ