Բժիշկ
Արտավազդ Բագրատի Սահակյան
Ծնվել է 22.02.1953 թ.
Մասնագիտացումը՝ պլաստիկ վիրաբուժություն
Մասնագիտական գործունեություն - 1996թ. առ այսօր Համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոցի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնի վարիչ: 1992-1996թթ. Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի պլաստիկ և վերականգնողական միկրովիրաբուժության բաժանմունքի վարիչ: 1985թ. առ այսօր ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր պլաստիկ վիրաբույժ և միկրովիրաբույժ: 1985-1996թթ. Կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող, միկրովիրաբուժության հանրապետական կենտրոնի ղեկավար: 1976-1982թթ. Դնեպրոպետրովսկի թիվ 16 հիվանդանոց, ընդհանուր վիրաբույժ, ՈՒկրաինա:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ - 1989թ. գիտական թեզի պաշտպանություն - "Ոտնաթաթը որպես դաստակի վերականգնման համար ազատ տրանսպլանտատների դոնորային զոնա" թեմայով, բ.գ.թ., Մոսկվա, ԽՍՀՄ: Մոսկվայի բժշկական ինստիտուտի գիտական խորհրդի և ԽՍՀՄ-ի բարձրագույն ատեստացիոն հանձնաժողովի բժշկի դիպլոմ խրախուսական պատվոգրով: 1982-1984թթ. Ա.Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ, պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկական օրդինատուրա: 1969-1975թթ. Երևանի պետական բժշկական ինստիտուտ, բուժական ֆակուլտետ, ուսանող:
ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ - 200 և ավելի գիտական հոդվածներ հայկական, ռուսական և արտասահմանյան այլ ամսագրերում, հեղինակ է մի շարք հայտնագործությունների:
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ - Պլաստիկ վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների հայկական ասոցիացիայի (AAPRAS) անդամ: Պլաստիկ վերականգնողական և էսթետիկ վիրաբուժության եվրոպական միության (ESPRAS) անդամ: Պլաստիկ վերականգնողական և էսթետիկ վիրաբուժության միջազգային կոնֆեդերացիայի (IPRAS) անդամ:
Կապ - հեռ. +374 (10) 563751
↑ Վեր
Հաջորդ էջը:Արվեստագետներ
Նախորդ էջը:Բժիշկներ