Բժիշկ


Հենրիկ Ստեփանի Ավագյան

Կենսագրական տվյալներ

Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր

02.07.1939թթ.-19.02.2011թթ., գ. Կողբ

Կրթություն

1962-1969թթ.-Երևանի պետական բժշկական ինստիտուտ, բուժական ֆակուլտետ

Աշխատանքային գործունեություն

1969-1971թթ.- Նոյեմբերյանի հիվանդանոց, վիրաբույժ:

1971-1979թթ.- Նոյեմբերյանի հիվանդանոց, վիրաբույժ-տրավմատոլոգ:

1979-1980թթ.- Թումանյանի շրջան, Ախթալայի հիվանդանոց՝ վիրաբույժ:

1980-2011թթ.- Նոյեմբերյանի շրջան՝ քիթ-կոկորդ-ականջ-ի բժիշկ, վիրաբույժ:

Այլ տվյալներ

1970թ. (3 ամիս) վերապատրաստվել է Երևանի օրթոպեդիայի և տրավմատոլոգիայի ինստիտուտում: 1975թ. (3 ամիս)` Մոսկվայի օրթոպեդիայի և տրավմատոլոգիայի կենտրոնական ինստիտուտում:

Այնուհետև Երևանի համար 2 քաղաքային հիվանդանոցի «ЛОР» (քիթ կոկորդ ականջ) բաժանմունքում վերապատրաստվել է քիթ-կոկորդ մասնագիտությամբ: Երկար տարիներ եղել է ռազմաբժշկական փորձաքննության հանձնաժողովի անդամ՝ որպես վիրաբույժ և քիթ-կոկորդի բժիշկ:

1975թ. եղել է Մոսկվայում կայացած օրթոպեդ-տրավմատոլոգների համամիութենական 3-րդ համագումարի պատգամավոր: Ստացել է առաջին կարգի բժշկի որակավորում: Պարգևատրվել է «Աշխատանքի վետերանի» պատվոգրով և մեդալով: Առողջապահության ազգային ինստիտուտը նրան է հանձնել որակավորման վկայականներ:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 1 որդի, 1 դուստր, 4 թոռնիկներ:




↑ Վեր
Հաջորդ էջը:Արվեստագետներ
Նախորդ էջը:Բժիշկներ