Բժիշկ


Մարտուն Նիկոլայի Նասիբյան

Ծնվել է 1943թ. մարտի 22-ին` գյուղական բժշկի ընտանիքում: 1950-60թթ. սովորել է Կողբի թիվ 1 միջն. դպրոցում: 1961թ. ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտ, 1967թ. այն ավարտելով` ուղարկվել է Աֆղանստանին սահմանամերձ Տաջիկստան ՍՍՀ-ի Կուլյաբի շրջան` որպես վիրաբույժ: 1968թ. հայկական ՍՍՀ  առողջապահության նախարարի հրամանով, Մարտուն Նասիբյանին ուղարկում են Նոյեմբերյանի շրջանային հիվանդանոց: 1968-1984թթ. լինելով առաջատար վիրաբույժ Նոյեմբերյանում, միաժամանակ 1974թ. -ից աշխատել է որպես գլխավոր բժիշկ և տնօրեն Նիկոլայ Նասիբյանի անվան շրջանային հիվանդանոցում: Նասիբյանի կողմից այդ 15 տարիների ընթացքում ավելի քան 8000 վիրահատություն է կատարել: 1984թ. նրան տեղափոխում են Մասիսի շրջանային հիվանդանոց` որպես գլխավոր բժիշկ, որտեղ աշխատել է մինչև 1994թ.: Այնուհետև Նասիբյանը մշտական բնակության է մեկնել Ռուսաստան: 1994 թ. մինչև օրս Մոսկվայի ՀԻՄ նախարարության համար 54 հիվանդանոցի ընդհանուր վիրաբուժության բաժնի վարիչ է:

Պարգևատրվել է Հայաստանի կառավարության պատվոգրով:




↑ Վեր
Հաջորդ էջը:Արվեստագետներ
Նախորդ էջը:Բժիշկներ