Քանդակագործ
Լևոն Սանդրոյի Աբովյան
Կենսագրական տվյալներ
01.09.1948թ., Կողբ
Կրթություն
1970-1974թթ.- Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան:
1974-1980թթ.– Երևանի գեղարվեստի ակադեմիա:
Այլ տվյալներ
Մասնակցել է ցուցահանդեսների ու սիմպոզիումների, ստեղծել է բազմաթիվ հուշարձաններ և քանդակներ:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր:
--------------------------------
Քանդակագործ Լևոն Աբովյանի հոգու և մտքի արգասիքը, որ վաղուց էր խմորվում իր մեջ, վերջապես հառնեց Կողբ համայնքում: Մոնումենտալ այս աշխատանքը արտահայտում է հայ ժողովրդի մշակույթը, ավանդույթն ու պետականության գաղափարը:
Պատահական չեն վեր խոյացող սյանը բոլորած չորս նռները, որ խորհրդանշում են աշխարհի չորս ծագերի տարագիր հայությանը, իսկ սյունը, որպես կայունության, ապավինության ու ամրության հիմք, մեր հանրապետությունն է՝ գլխին պահպանած մեծ նռան միջոցով արտահայտելով միասնական ժողովրդի գաղափարը: Չորս կողմից դիտվող յոթ մետր բարձրությամբ հուշակոթողը երկու կողմից արտահայտում է պաշտպանություն (սուր և վահան), մի կողմից՝ հյուրասիրություն և մյուս կողմից՝ մշակույթ: Սյան վերին հատվածում քանդակված են երկու դեմքեր (այր և կին)՝ Աստծո ձեռամբ թագադրվող,քիչ ներքևում՝ սովորական մահկանացուի ձեռքեր՝ ստեղծող,արարող:Այստեղ խոսվում է մեր ժողովրդի՝ Տիրոջ կողմից վերանշված ու ընտրյալ լինելու մասին,միևնույն ժամանակ ինքներս մեր ճակատագիրն ու բախտը տնօրինելու իրավունքի մասին: Հուշակոթողը առավել քան պատմող է դարձել Տիրամոր,խաչի,գրի,գրականության,խաղողի և այլ խորաքանդակների միջոցով՝ այս կերպ արտահայտելով հայի քրիստոնյա,աստվածավախ,հնուց ի վեր գրաճանաչ ու հյուրասեր լինելը:
Պատմության գիրկն անցնող և իր ասելիքով սերունդներին ի պահ տրվող գեղարվեստական կոթողը կյանքի կոչվեց ամերիկահայ բարերար Գևորգ Աթենիզյանի բարեհաճ հովանավորչությամբ,ինչի համար խորին շնորհակալություն մեր ազգաբնակչության կողմից:
↑ Վեր
Հաջորդ էջը:Երաժիշտներ
Նախորդ էջը:Արվեստագետներ