Գրողներ


Էլյա /Էլիչկա/ Ավագյան

Կենսագրական տվյալներ
Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր

(1916-2004թթ), Կողբ

Կրթություն

Տարրական դպրոցից հետո սովորել և ավարտել է Բարանայի յոթնամյա <<Գյուղերիտ>> դպրոցը, Ղարաքիլիսայի /Վանաձորի/ մանկավարժական տեխնիկումը, այնուհետև Երևանի մանկավարժական ինստիտուտը:

Աշխատանքային գործունեություն

Որպես մանկավարժ դասավանդել է Նոյեմբերյանի շրջանում, ապա` Երևանում:

Այլ տվյալներ

Էլյա Ավագյանի ստեղծագործությունները տպագրվել են տարբեր գրական թերթերում և ամսագրերում, ինչպես նաև ֆրանսիական <<Յառաջ>> թերթում: Նրա <<Հին կարոտներ>> Բանաստեղծությունների ժողովածուն ամփոփում է հեղինակի տարբեր ժամանակներում գրած ստեղծագործությունները, որոնք հիմնականում քնարական են, աչքի են ընկնում հույզի ու զգացմունքի խոր ներշնչանքով: Հուշերի կածանները` փափուկ ոտնձայներով, նրան տանում են մանկության սարերն ու ձորերը, դաշտերն ու անտառները, հայրենական տուն, հարազատ օջախի եզերքները, ուր ամենանուրբ ելևէջներն անգամ բանաստեղծուհին ընկալում է սրտի տրոփյունով ու հոգու թրթիռներով և այդպես անկեղծորեն մատուցում ընթեցողին:

Անձնական տվյալներ

Երեք երեխաների մայր էր:




↑ Վեր
Հաջորդ էջը:
Նախորդ էջը:Գրողներ