Գրողներ


Լևոն Անանյան

Կենսագրական տվյալներ
Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր

13.10.1946թ.-02.09.2013թ.,Կողբ

Կրթություն

1964թ.- Կողբի միջնակարգ դպրոց

1964-1968թթ.- ԵՊՀ, բանասիրական ֆակուլտետ: Անգլերեն լեզվով պաշտպանել է «Գարեգին Լևոնյանի գեղագիտական հայացքները» դիպլոմային աշխատանքը:

Աշխատանքային գործունեություն

Աշխատել է մի շարք պարբերականներում, խմբագրել «Մանկավարժ» թերթը:

1975թ.- «Գարուն» ամսագրի խմբագրությունուն:

1990թ.- «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր:

2001թ.- Հայաստանի գրողների միության նախագահ, միաժամանակ դասախոսում է Երևանի Պետական Համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում:

2002թ.- «Նոյեմբերյան» հասարակական կազմակերպության ղեկավար:

1992թ.- հիմնադրել է «Ապոլոն» հրատարակչությունը, որն առաջին անգամ բնագրից թարգմանությամբ հայ ընթերցողին ներկայացրեց համաշխարհային գրականության ընտիր նմուշները:

2001թ.-ից մինչ օրս Հայաստանի Գրողների Միության նախագահ:

Այլ տվյալներ

Գրել, կազմել և խմբագրել է բազմաթիվ գրքեր, հարյուրավոր հրապարակախոսական հոդվածներ, առաջաբաններ: Լևոն Անանյանի  ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, վրացերեն և այլ լեզուներով: Միջազգային երեք ակադեմիաների անդամ է:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր:




↑ Վեր
Հաջորդ էջը:
Նախորդ էջը:Գրողներ