Գիտություն


Անդրանիկ Հայկազի Ղուլիջանյան

Կենսագրական տվյալներ

Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր

23.11.1948թ., Կողբ

Կրթություն

1966թ.- Կողբի միջն. դպրոց

1971թ.- Երևանի գյուղատնտեսական ինստիտուտ

Աշխատանքային գործունեություն

1971-1973թթ.- Նոյեմբերյանի գյուղատնտեսական վարչություն, գյուղատնտես:

1974-1989թթ.- ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի Կողբի անտառային հենակետի վարիչ:

1984-1989թթ.- Բագրատաշենի անտառտնտեսություն, գլխավոր անտառապետ:

1989-1997թթ.- Նոյեմբերյանի  անտառտնտեսություն, տնօրեն:

1988թ.- «Հայանտառ» ՊՓԲ, գլխավոր տնօրեն:

1999թ.- Ա. Ղուլիջանյանի անմիջական մասնակցությամբ ՀՀ Բնապահպանությաննախարարության համակարգում ստեղծվել է  «Անտառային գիտափորձարարական կենտրոն»-ը, (ներկայիս`«Զիկատար բնապահպանական կենտրոն»), որի տնօրենն է հանդիսանում մինչ այժմ: Նրա ջանքերի շնորհիվ Զիկատարում կառուցվել է հանրապետությունում միակ անտառային ուսումնական կենտրոնը, որն արդեն իսկ լայն ճանաչում է գտել միաջազգային անտառային և բնապահպանական ոլորտներում:

Այլ տվյալներ

Ա. Ղուլիջանյանը հանդիսանում է պարենի և գյուղատնտեսության համաշխարհային կազմակեռպության (FAO) կողմից իրականացվող անտառի գլոբալ գնահատման հայաստանյան թղթակիցը և պատրաստել է հանրապետության անտառների 2005 և 2010 թվականների հաշվետվությունները: Նա հանդիսանում է նաև անտառի հետազոտական կազմակերպությունների միջազգային միության (IUFRO) հայաստանյան գործընկերը և ղեկավարել է 2007թ. Զիկատարում իրականացված IUFRO-ի 9-րդ գիտաժողովի կազմակերպչական աշխատանքները: Ա. Ղուլիջանյանի ղեկավարությամբ իրականացվել են Հայաստանի անտառային տնտեսությունների և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման պլանները, ինչպես նաև բնության հուշարձանների գույքագրման և քարտեզագրման աշխատանքները:

1983թ.- պաշտպանել է թեկնածուական, իսկ 2009թ.` դոկտորոկոն թեզեր:

Հանդիսանում է Ռուսաստանի /2009/ և Եվրոպական /2010/ բնական գիտությունների միջազգային ակադեմիաների իսկական անդամ: Հանրապետության բնապահպանական ոլորտում ունեցած ակնառու հաջողությունների համար 2008թ.-ին պարգևատրվել է ՀՀ Բնապահպանության նախարարության գերատեսչական ոսկե մեդալով:

2008թ.- արժանացել է «Կողբ համայնքի պատվավոր քաղաքացի» կոչման:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու դուստր և մեկ որդի:



↑ Վեր
Հաջորդ էջը:Բժիշկներ
Նախորդ էջը:Գիտություն