Գիտություն


Նիկոլայ Սերգեյի Ջաղինյան

Կենսագրական տվյալներ
Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր
1881թ., Կողբ
Կրթություն
Խարկովի տեխնոլոգիական ինստիտուտում (ոսկե մեդալ):
Աշխատանքային գործունեություն
1909-10թթ.- Հրավիրվում է Վրաստանի, Բաթումի քաղաք՝ բնակելի համալիրների կառուցման աշխատանքների:
1910թ.-  Բաքու, նավթահանք, որպես գլխավոր ինժեներ, ապա՝ վարչության պետ,
1917-1918թթ.- Սանկտ Պետերբուրգի նավթային կոմիտե,  գիտական աշխատող:
1911թ.- Բաքու, Չելեկեն նավթահանքում բնակելի համալիրների կառուցում:
1918-1923թթ.- Կողբ,  հիմնադրում է առաջին գյուղական արտելը՝ փոքրիկ հիդրոէլեկտրակայանով և արտելի բազայի վրա փայտամշակման կոմբինատ:
1923-1926թթ.- Վրաստան, Թբիլիսի քաղաքի էլեկտրատեխնիկական գործարան, գլխավոր ինժեներ:
1926թ.- Հայաստանի հեղկոմի նախագահ Ա.Երզնկյանի հրավերով մասնակցում է Գյումրիի երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին:
1928 թ.-  Կողբ, դպրոցի առաջին հարկի կառուցում, իսկ 1936թ.-ին` երկրորդ հարկի կառուցում (դպրոցը նախատեսված է եղել կառուցել երեք հարկով, բայց պատերազմը այն կիսատ է թողնում):
1928-1931թթ.- Հայաստանի կոմունալ տնտեսություն, գլխավոր ինժեներ:
1931-1936թթ.- Հայշինտրեստ
1936-1940թթ.- Հայաստանի գլխավոր շինարարական վարչություն:
1932թ.- Երևանի գաջի գործարանի կառուցման աշխատանքի ղեկավար:
1933թ.- Արթիկի տուֆի առաջին հանքերի շահագործում:
1934թ.- Ջաջուռի գրանիտի գործարանի հիմնադրում
1935թ.- Արարատի ցեմենտի և շիֆերի գործարանի հիմնադորմ:
Կյանքի տարիներին Ն.Ջաղինյանը հիմնադրել է Երևանի, Իջևանի, Կողբի և Վրաստանի մի շարք քաղաքներում հիդրոէլեկտրոկայաններ:
1940-1942թթ.- Մոսկվա, ՍՍՀՄ շիննախագիծ համամիութենական ինստիտուտ, գլխավոր ինժեներ, ապա՝ շինարարության գծով՝ նախարարի տեղակալ:
1942թ.-ից մինչև կյանքի վերջը, աշխատել է Մոսկվայի շիննախագծային համամիութենական  ինստիտուտում, նախ՝ գլխավոր ինժեներ, ապա՝ դիրեկտոր:
Այլ տվյալներ

Տեխնիկական գիտությունների դոկտոր:

Նանսենյան հանձնաժողովի անդամ:




↑ Վեր
Հաջորդ էջը:Բժիշկներ
Նախորդ էջը:Գիտություն