Գիտություն


Պավել Բարսեղյան

Կենսագրական տվյալներ

Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր

1945թ., Կողբ

Կրթություն

1967թ.- Երևանի  պոլիտեխնիկական ինստիտուտ, ռադիոինժեների մասնագիտություն:

1974թ.- ԵրՊի, ամբիոնի վարիչ

1993-1999թթ.- ԱՄՆ, կիսահաղորդչային չիպերի նախագծման բնագավառ"Infinite Technology Corp" ընկերություն (Դալլաս, Տեխաս):

1999թ.-ից մինչև օրս Կալիֆորնիայի նահանգ, կիսահաղորդչային չիպերի նախագծերի  կառավարման "Numetrics Management Systems, Inc" ընկերություն, գիտության և նոր տեխնոլոգիաների գծով փոխպրեզիդենտ:

Այլ տվյալներ

Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:

Եղել է Մերգելյան  ինստիտուտի առաջին ցերեկային ասպիրանտը:

1972թ.- Պաշտպանել է թեկնածուական թեզ համակարգիչների ավտոմատացված նախագծման բնագավառում:

1975-1990թթ.- եղել է ԽՍՀՄ բարձրագույն կրթության մինիստրության ուսումնա-մեթոդական հանձնաժողովի անդամ: Խորհրդային Միության մասշտաբով մի շարք ուսումնական ծրագրերի հեղինակ է համակարգչային մասնագիտությունների համար: Մեծ քանակությամբ գիտական աշխատանքների հեղինակ է և 10-ից ավելի թեկնածուական թեզերի գիտական ղեկավար:

Պաշտպանել է դոկտորական թեզ 1990թ. մասսայական կապերով մեծ համակարգերի մաթեմատիկական տեսության բնագավառում: Այդ տեսությունը ներկայումս լայնորեն կիրառվում է ինտերնետի, սոցիալական ցանցերի, ինչպես նաև նախագծային աշխատանքների պլանավորման համար:

1998թ.- հիմնադրել է "DAN technologies" ընկերությունը` կիսահաղորդչային չիպերի ավտոմատացված նախագծման բնագավառում:

2008թ.- հիմնադրել է "Systemic Project Management" ընկերությունը Տեխասում, բնագավառը` նախագծերի կառավարման նոր տեսության և ծրագրային գործիքների ստեղծում: Ստեղծել է նախագծերի կառավարման և մարդկանց ամենօրյա գործունեության մաթեմատիկական տեսություն, որը հրատարակվել է ԱՄՆ-ում: Այս տեսությունը հիմնված է մարդու վարքը նկարագրող երեք աքսիոմաների վրա, ըստ որոնց մարդը իր գործունեությունը կազմակերպում է այնպես, որ այն պահանջի մինիմալ ջանք, պարունակի մինիմալ ռիսկեր և իրեն պատճառի մաքսիմալ հաճույք:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու որդի և հինգ թոռ:




↑ Վեր
Հաջորդ էջը:Բժիշկներ
Նախորդ էջը:Գիտություն