Մանկավարժներ
Արամ Հովհաննեսի Բարսեղյան
Կենսագրական տվյալներ
Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր
1919-1966թթ., գ․ Կողբ
Կրթություն
1953-1958թթ.- Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ, հեռակա բաժին:
Աշխատանքային գործունեություն
1955թ.- Հաղթանակ գյուղի դպրոց` տնօրեն
1955թ.- Հաղթանակ գյուղի դպրոց` Աշխարհագրություն և Պատմություն առարկա դասավանդող ուսուցիչ:
1960թ.- Կոզման, բանավանի դպրոց` տնօրեն
1964թ.- Նոյեմբերյանի ժողկրթության բաժին` տեսուչ
1965-1966թթ.- Կողբի միջն. դպրոց` Աշխարհագրություն առարկա դասավանդող ուսուցիչ
Այլ տվյալներ
1939թ.-ին զորակոչվել է և ծառայել է ԽՍՀՄ բանակում: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին և Լեհաստանի ազատագրմանը: Պատերազմական գործողությունների ժամանակ երեք անգամ վիրավորվել է, հոսպիտալացվել, ապա նորից վերադարձել մարտի դաշտ: Համալսարանում սովորելուն զուգահեռ սկսել է իր մանկավարժական գործունեությունը: Արամ Բարսեղյանը մեծ ներդրում է ունեցել շրջանի` Վերին և Ներքին Կոզման, Միջի Քիթ բանավանի բնակչության շրջանում կրթական մակարդակի և գրագիտության բարձրացման գործում: Կրթության անհրաժեշտության վերաբերյալ տարած ուսուցողական և բացատրական աշխատանքների շնորհիվ նրան հաջողվել է համոզել հոգսաշատ ծնողներին իրենց երեխաներին տանել դպրոցներ: Պարոն Բարսեղյանի համար ուսուցանումը սոսկ աշխատանք կամ պարտականություն չի եղել, այլ` պատվի գործ: Նրա ջանքերի շնորհիվ է, որ Կոզման բանավանի փոքրիկ, ըդամենը 6-7 մանկավարժներից բաղկացած դպրոցը վերափոխվել է 7-ամյա ավարտական դպրոցի: Յուրաքանչյուր մարդ` նամանավանդ մտավորականը, ինքն է կերտում իր կենսագրությունը` տարիների ընթացքում ստանալով հասարակության գնահատականն իր կատարած աշխատանքի վերաբերյալ: Կողբ գյուղը մշտապես բարձր է գնահատել իր արժանավոր զավակներին, իսկ գյուղի բնակչության առանձնահատուկ հարգանքն ու պատկառանքն են վայելել ուսուցիչներն ու մանկավարժները: Մինչ օրս էլ Կողբ համայնքի, Նոյեմբերյանի և նախկին Կոզման բանավանի բնակիչները սիրով և երախտագիտությամբ են հիշում կրթության երախտավորին, որոնց շրջանում իր ուրույն և կարևոր տեղն է ունեցել և շարունակում է ունենալ Արամ Հովհաննեսի Բարսեղյանը:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 1 որդի, 2 դուստր, թոռնիկներ:
↑ Վեր
Հաջորդ էջը:Քաղաքական գործիչներ
Նախորդ էջը:Մանկավարժներ