Կողբի նորություններ
Նրանց մասին՝ առանց իրենց
2015-02-08
ՆՐԱՆՑ ՄԱՍԻՆ՝ ԱՌԱՆՑ ԻՐԵՆՑ
Մեծ հայրենականի հաղթանակի 70-ամյակին ընդառաջ և այլևս շարունակելու նպատակով՝ Կողբի գեղարվեստի դպրոցը նախաձեռնել է 1941-45 թթ. պատերազմի մասնակից մեր հայրենակիցների կենսագրությունը և հուշերը ամփոփող համացանցային էջի ստեղծում: Էջը բացված է www.koghbalx.beget.tech և www.koghbartschool.am կայքերի համապատասխան բաժիններում:
1.www.koghbalx.beget.tech - 1941-45 թթ.
2.www.koghbartschool.am - <<Մեծ հաղթանակի 70 ամյակը 70 գեղանկարներով>>
Հարգարժա՛ն հայրենակիցներ, ակնկալում ենք Ձեր աջակցությունը այդ մարդկանց մասին պատմություններով, փաստաթղթային տվյալներով, նամակներով և այլ հուշերով: Մեր նախաձեռնող խմբի կողմից բոլոր նյութեղեն իրերը ուսումնասիրվելուց և վերծանվելուց հետո կվերադարձվեն: Առաջիկայում նախատեսվում է նաև պատմող ցուցահանդես ի հիշատակ մեր հայրենակիցների:
Մեր կոորդինատներն են՝ Email:koghbalx.beget.tech@gmail.com
koghbartschool.am@gmail.com
↑ Վեր
Հաջորդ էջը:Լուսանկարներ
Նախորդ էջը:Կայքի քարտեզ