Կողբի նորություններ


Հուշ-երեկո

2016-01-29

Հուշ երեկո՝ Նոյեմբերյանի զորամասի պաշտպանության շրջանում զոհված զինծառայողների հիշատակին

Սիրելի՛ հայրենակիցներ, ս/թ-ի հունվարի 30-ին, ժամը 19:00-ին, Կամերային երաժշտության տանը տեղի կունենա հուշ-երեկո՝ նվիրված ՀՀ, Նոյեմբերյանի զորամասի պաշտպանության շրջանում զոհված զինծառայողների հիշատակին։ 

Նախասրահում ցուցադրված կլինի Կողբի գեղարվեստի դպրոցի լավագույն աշխատանքները։ Տեղի կունենա համերգային ծրագիր, որին կմասնակցեն միջազգային մրցույթների դափնեկիր, ջութակահար՝ Նարեկ Սահակյանը, «Հայարտ» լարային քառյակը և դաշնակահարուհի՝ Լիլիթ Մինասյանը։ Համերգին կհնչեն՝ Կոմիտասի, Բախի և Պիացցոլայի ստեղծագործություններից: Համերգային ծրագրի հիմնական նպատակը զոհվածների ընտանիքներին դրամական և նյութական աջակցություն ցուցաբերելն է։

Երեկոյի ընթացքում անդրադարձ կկատարվի բանակ-հասարակություն կապի անհրաժեշտությանն ու կարևորությանը։ Կցուցադրվի նաև տեսանյութ՝ նվիրված թշնամու գնդակից 10 զոհվածների հիշատակին։

Մարդասիրական այս քայլին կարող եք մասնակից լինել նաև Դուք՝ ներդնելով Ձեր լուման հայրենանպաստ այս գործում՝
«Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ, «ԱՎԵՏԻՍ ՎԱՐՈՍՅԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ, 1810006913760100 դրամային հաշվին։
Երեկոյին աջակցում են՝ «ԱՎԵՏԻՍ ՎԱՐՈՍՅԱՆ» ԲՀ-ը, Արշակ Դաբաղյանի անվան ՄԱՅՐ ՄԱՆԵ ՍՀ կազմակերպությունը:
Երեկոյի գործընկերներն են՝ Երևանի քաղաքապետարանը, ՀՀ ԶՈւ, ՀՀ ԶՈւ 3-րդ բանակային կորպուսը, Կողբի գեղարվեստի դպրոցը:
Մուտքը ազատ է, սիրով սպասում ենք Ձեզ։




↑ Վեր
Հաջորդ էջը:Լուսանկարներ
Նախորդ էջը:Կայքի քարտեզ