Կողբի նորություններ
Նորոգվել է Կողբի գրադարանը
2010-12-13
Իրանահայ ավիացիոն ինժեներ Ավո Հովհաննիսյանի եւ նրա տիկնոջ` Ժենյա Հովհաննիսյանի բարեգործությամբ Տավուշի մարզի սահմանամերձ Կողբ գյուղում նորոգվել է թիվ 1 գրադարանը: Վերանորոգվել են գրադարանի հատակը, պատուհանները, դռները, գրադարանը համալրվել է արդիական գրադարակներով: Հովհաննիսյան ամուսինների որդին`17-ամյա Շանթը Իրանի լողի չեմպիոնն էր: 1989թ. 17 տարեկան հասակում Շանթը Նոր Ջուղայում զոհվել է ավտովթարից: Ավո Հովհանիսյաննը գրքի սիրահար է, նա բարձր է գնահատում հայ դպրության դերը ազգապահպանման գործում: Ավո Հովհաննիսյանը բազմաթիվ արժեքավոր ձեռագրեր եւ գրքեր է նվիրաբերել Մատենդարանին, Հայաստանի ազգային եւ այլ գրադարանների: Մինչեւ նորոգումը Կողբի թիվ 1 գրադարանն ուներ 14450 կտոր գիրք, Ավո Հովհաննիսյանը հանդիսավոր արարողության ժամանակ նվիրաբերեց 350, իսկ Հայաստանի ազգային գարդարանը` 120 կտոր գիրք: Վերանորոգված գրադարանին իր հեղինակած 11 գրքերը նվիրաբերեց գրադարանի բացման միջոցառմանը ներկա բազմավաստակ լրագրող, գրող Վանիկ Սանթրյանը: Գրադարանի վերոնորոգման կապակցությամբ Կողբի գյուղապետ Արսեն Աղաբաբյանը շնորհակալություն հայտնեց Ավո եւ Ժենյա Հովհաննիսյանններին: Գրադարանավարուհի Գայանե Քոչարյանն ասաց, որ կողբեցիները ընթերցասեր են, գրադարանի նորոգումից, շենքային պայմանների բարելավումից հետո ընթերցողների թիվը կավելանա:
Հեղինակ: Ոսկան Սարգսյան www.tesankyun.am
Տեսանյութը «Քամուտ» հեռուստաըկերության
↑ Վեր
Հաջորդ էջը:Լուսանկարներ
Նախորդ էջը:Կայքի քարտեզ




