Կողբի նորություններ
Կողբում կառուցվում է եկեղեցի
2011-02-16
Կողբում կառուցվում է եկեղեցի
Գյուղի հարավ-արևմտյան (Վերին թաղ) մասի «Վարդապետի Խեչ» մատուռի ավերակների վրա վեր կհառնի <<Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցին:

Նոր եկեղեցու կառուցումը սպասված և ցանկալի է կողբեցիների համար, քանզի գյուղում չկար գործող եկեղեցի: Հայրենի եզերքի հանդեպ սերը, հայրական պատգամը և ոգու կանչը պատճառ հանդիսացան մոսկվայաբնակ կողբեցի Սամսոն Վերանի Աբովյանի համար, որպեսզի անձնական միջոցներով նախաձեռնվի ազգանվեր ու
աստվածահաճո այս գործը: Այժմ բարերարի անմիջական հետևողականությամբ ընթանում են տարածքի բարեկարգման և շինարարական աշխատանքները: Կառույցը նախագծվել է ճարտարապետներ` Ալեքսանդր Դանիելյանի և Էրիկ Հովհաննիսյանի հեղինակությամբ:
Բացատրագիր
Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին իր չափերով ավելի մոտ է մատուռի, սակայն իր մեջ պարունակում է բոլոր այն տարրերը, որոնք հնարավորություն կտան կատարել որոշ եկեղեցական կարեւորագույն արարողությունները (օրինակ մկրտությունը, պսակադրությունը եւն.): Նրա հորինվածքը կազմված է հիմնական երկու ծավալից – զանգակատուն/գավիթից եւ դահլիճի մասից: Առաջինի ստորին մակարդակում գտնվում է բացօդյա գավիթ, որի վերեւում տեղավորված է դեպի հիմնական դահլիճը բացվող երգչախմբի սրահը: Նրա վերեւում գտնվում է զանգակատուն: Երկրորդ ծավալում գտնվում է դահլիճը որն ունի մկտրտարան բեմ եւ սուրբ սեղան: Իսկ ավանդատունը տեղադրված է բեմի տակ, այն ունի դրսից առանձին մուտք: Մատուռի մոտեցումները բարդեցված եին տեղանքի խիստ ռելիեֆային լինելու պատժառով: Այդ հարցի լուծման նպատակով եկեղեցու շուրջ բարեկարգումը ներառելու է մուտքային լայն հարթակ (ստացված հողային աշխատանքների արդյունքում) եւ պարագծային անցում սալահատակով եւ աստիճաններով: Հյուսիսային կողմից տեղանքը սահմանապատված կլինի հենապատով, որի մեջ ներկառուցված կլինի մոմավառության խորան: Բարեկարգման մեջ ակտիվ դեր կխաղա գոյություն ունեցող եւ հոգեւոր կարեւոր նշանակություն ունեցող բռնչենու հին ծառը:



↑ Վեր
Հաջորդ էջը:Լուսանկարներ
Նախորդ էջը:Կայքի քարտեզ

+8
+25




