Կողբի նորություններ
Մայիսի 9-ը՝ Կողբում
2011-05-10

Մայիսի 9-ը Տավուշի մարզի ամենամեծ գյուղում՝ Կողբում ավանդաբար շուքով է տոնվում: Կողբի գյուղապետ Արսեն Աղաբաբյանը, համայնքապետարանի աշխատողներ, պատերազմի վետերաններ ծաղիկներով այցի գնացին թիվ 1 դպրոցի բակում գտնվող, Խորհրդային Միության հերոս, կողբեցի Ջահան Ղարախանյանի հուշարձան, ապա՝ գյուղի կենտրոնում գտնվող զոհված կողբեցիների հուշարձան: Հանդիսավոր առիթով խոսք ասացին Կողբի վետերանների խորհրդի նախագահ Սերժիկ Բարսեղյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, «Հայացք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Աշոտ Աղաբաբյանը, Կողբի պատմության թանգարանի հիմնադիր Սուրեն Աբովյանը: Կողբի վետերանների թվում էր 94-ամա Վազգեն Փաշիկյանը, ով մասնակցել է երեք պատերազմների՝ սովետա-ֆիննական պատերազմին, մեծ Հայրենականին, Ճապոնիայի դեմ պատերազմին: Նա հինգ անգամ վիրավորվել է, 1945թ. մայիսի 9-ին էլ Պրահայում, գերմանական մեծ խմբավորումը չեզոքացնելիս արկի պաթյունից կոնտուզիա ստացել:
Հոդվածը՝ Տեսանկյուն.AM-ի , տեսանյութը՝ Քամուտ Հեռուստաընկերության
↑ Վեր
Հաջորդ էջը:Լուսանկարներ
Նախորդ էջը:Կայքի քարտեզ

+8
+25




