Կողբի նորություններ
Հայտնաբերվել են հնադարյան դամբարաններ
2011-05-24
Բերդավան գյուղի ավտոմեքենաների կանգառից վերեւ, Կողբի տարածք համարվող դաշտում ջրագծի համար խրամատ փորելու ժամանակ ի հայտ են եկել հնադարյան դամբարաններ: Կողբի գյուղապետ Արսեն Աղաբաբյանը հայտնեց, որ մասնագետներ են հրավիրել հուշարձանների պահպանության կոմիտեից: Նրանք տեղում ուսումնասիրություններ են կատարել: Որոշվել է ջրագծի կառուցման աշխատանքներն այդ հատվածում չշարունակել, մինչեւ որ հնագետները տարածքում պեղումներ կատարեն:↑ Վեր
Հաջորդ էջը:Լուսանկարներ
Նախորդ էջը:Կայքի քարտեզ




